Խորենացու այս խոսքերը գրվել են 1500 տարի առաջ, այն կարծես այսօրվա Հայաստանի հայելին լինի․ Մհեր Ավետիսյան
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։