Վերաքննիչ դատարանը «Armat Media»-ի խուզարկությունն ապօրինի է ճանաչել • Tribune.am

«Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են լրատվականից: «Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են ԶԼՄ-ից: Հիշեցնենք՝ Ալիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։