Գույժ. Էլինա Գրիգորյան (1964-2026) – Ազգ

Պետերբուրգաբնակ գեղանկարիչ, գծանկարիչ, տիկնիկագործ եւ խեցեգործ Էլինա Գրիգորյանի ինքնատիպ գեղարվեստական աշխարհում միահյուսվել են հեքիաթային պատկերացումները, քրիստոնեական խորհրդաբանությունն ու արեւելյան գունային ավանդույթները: Ծնվել է 1964 թվականին, Բաքվում: Մանկությունից շրջապատող արեւելյան զարդանախշերի հարստությունն ու ժողովրդական արվեստի գունային մշակույթը ձեւավորել են նրա գեղագիտական ճաշակն ու ապագա ստեղծագործական մտածողությունը: 1986-ին Էլինան ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստա-գծանկարչական բաժինը: 1988 … Read more

Կորյուն Բաղդասարյանի գիրքը` ռուսերեն – Ազգ

Կորյուն Բաղդասարյանի «Քոլագիր» արձակ ժողովածուին «Ազգն» անդրադարձ արել է: Գրքի պատմվածքները եւ մի անտիպ վիպակ ռուսերենով «Печать судьбы» վերնագրով Մասկվայում հրատարակել է ռուսական շատ հեղինակավոր հրատարակչություններից մեկը`«Խուդոժեստվեննայա լիտերատուրան», այդպիսով ռուսալեզու ընթերցողին հնարավորություն տալով հաղորդակցվելու ամբողջովին հայկականությամբ ներծծված, մարդկային ամենատարբեր կերպարներ մատուցող հայ հեղինակի խորքային արձակի հետ: Կորյուն Բաղդասարյանի արձակի առանձնահատկությունը հանդարտ եւ ներհայեցողական ոճն է, … Read more

Կարեն Կոռնիենկո. Երաժշտության, գեղեցկության եւ հայ ծագման մասին – Ազգ

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ – Կարեն Սերգեյի Կոռնիենկոն (ծնվ. 1974, Աստրախան) ռուս դաշնակահար է, երաժշտական փոխադրումների հեղինակ: Ավարտել է Դնեպրոպետրովսկի երաժշտական դպրոցը: 15 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա՝ ուսանելու Մոսկվայի կոնսերվատորիային կից Ակադեմիական երաժշտական ուսումնարանում, տեսության եւ դաշնամուրի բաժիններում: 1993-ին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա, կատարողական վարպետությունը կատարելագործել Եվգենի Մալինինի եւ Վերա Գոռնոստաեւայի ղեկավարությամբ: Սկրյաբինի անվան միջազգային առաջին եւ երկրորդ … Read more

«Հրաշքից մեկ քայլ». ՀՈՎԻԿ ՍԱՔԱՆՅԱՆ

Հիպնոս, բժիշկ, հոգեթերապեւտ, էքստրասենս, հիպնոսողների միջազգային մրցույթի «Ոսկե ձեռքեր» մրցանակակիր: 1990 թ.-ին Հոլանդիայում նրա ելույթները Էքստրասենսների ֆեդերացիայի կողմից բարձր գնահատականի արժանացան, որի արդյունքում նրան շնորհվեց Սպիտակ Մոգի մագիստրոսական կոչում: Հովիկ Սաքանյանը աշխարհում երկրորդ աճպարարն է, ով ցուցադրել է «Անցում պատի միջով» հնարքը:  Հոլանդիայում, Մոսկվայում, Սարատովում, Կրասնոդարում, Սոչիում, Ադլերում եւ այլ քաղաքների բազմամարդ ակումբներում նրա ելույթները հանդիսատեսի … Read more