Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին
2 Դեկտեմբերի, 2025 Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար և Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինիին՝ խարդախության կասկածանքով, հաղորդում է AFP-ն: Ավելի վաղ Euroactive-ը հայտնել էր, որ Բելգիայի ոստիկանությունը խուզարկել է Բրյուսելում ԵՄ դիվանագիտական ծառայության կենտրոնակայանը, ինչպես նաև Բրյուգգեում գտնվող Եվրոպայի քոլեջը և մասնավոր տները՝ ԵՄ միջոցների ենթադրյալ չարաշահման վերաբերյալ հետաքննության շրջանակներում: