Ֆասթ բանկը թողարկել և տեղաբաշխում է 12 մլրդ ՀՀ դրամի արժեկտրոնային պարտատոմսեր

Ֆասթ բանկը թողարկել է 12 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Պարտատոմսերը տեղաբաշխվում են սույն թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի մարտի 10-ը 100,000 ՀՀ դրամի անվանական արժեքով, 10.75% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ։ Պարտատոմսերը թողարկվել են 24 ամիս (10․11․2027թ․) մարման ժամկետով արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Ի դեպ, այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտային … Read more

Ֆասթ բանկում բոլոր հաշիվները խնայողական են

Ֆասթ բանկի հաճախորդների ընթացիկ բոլոր հաշիվները խնայողական են անկախ արժույթից։ Ընդ որում, ՀՀ դրամով հաշիվների համար գործում է տարեկան 5% անվանական տոկոսադրույք։ Հաճախորդները կարիք չունեն բացել առանձին խնայողական հաշիվներ, քանի որ Ֆասթ բանկում դրական մնացորդի վրա տոկոսադրույք հաշվարկվում է և՛ բանկային, և՛ քարտային դրամային հաշիվների վրա։ Ի դեպ, Ֆասթ բանկում հաշիվ բացել կամ ԱկնՔարտ պատվիրել … Read more

Ֆասթ բանկը թողարկել է թվային՝ Visa Digital քարտեր

Ֆասթ բանկը թողարկել է իր թվային քարտը՝ Visa Digital-ը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։ Visa Digital-ը փոխարինում է ֆիզիկական քարտին․ այն հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում։ Ֆասթ բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «Visa Digital-ը ժամանակից մարդու քարտ է․ ամբողջությամբ … Read more

Ֆասթ բանկը ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ

Ֆասթ բանկը գերմանական «Agents for Impact» կազմակերպության կողմից իրականացված գնահատման արդյունքում ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ, որը համապատասխանում է «GOOD» (Լավ) մակարդակին: Գնահատումը հաշվի է առնում կառավարման որակը, սոցիալական պատասխանատվությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ինչպես գործառնական, այնպես էլ ռազմավարական մակարդակներում: Զեկույցի համաձայն՝ Ֆասթ բանկի ընդհանուր կայունության կատարողականն զգալիորեն գերազանցում է համաշխարհային ընդունելիության շեմը՝ … Read more

Ֆասթ բանկը մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները

Ֆասթ բանկը ս․թ․օգոստոսի 18-ից մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները, որը հնարավորություն է տալիս հետաքրքրված անձանց հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։ Fast Start որակավորման ծրագիրը գործում է անվճար հիմունքներով, դրան կարող են դիմել բոլոր ուսանողներն ու նորավարտները։ Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն աշխատանքի անցնել Ֆասթ բանկում։ Ֆասթ բանկի Անձնակազմի … Read more

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Արմավիր»  մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արմավիր քաղաքի մասնաճյուղը։ Օրերս վերաբացված մասնաճյուղն ապահովում է ավելի արագ և արդյունավետ սպասարկում շնորհիվ թվային ժամանակակից գործիքների ներդրման, ինտերիերի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անձնակազմի անմիջական աշխատանքի։ Ֆասթ Բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարիչ Վահե Մխիթարյանն ասել է․ «Ֆասթ Բանկում կարևորում ենք հաճախորդների դրական փորձառությունը՝ սկսած սպասարկման որակից, մինչև մասնաճյուղերի հասանելիություն և հարմարավետություն։ Վերաբրենդավորված մասնաճյուղը … Read more

Ֆասթ բանկը Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը

Ֆասթ բանկն օրերս Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը, որը գործում է Լեռնագործների փողոցի թիվ 15 հասցեում։ Մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝  ներառյալ հարմարավետ սպասասրահ, մասնավոր խորհրդատվական գոտիներ և փորձառու մասնագետներ։ Ֆասթ բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Քաջարան քաղաքի մասնաճյուղը լինելու է ունիվերսալ մասնաճյուղ, հաճախորդներին առաջարկելու է ժամանակակից բանկային … Read more

Ֆասթ բանկը ստացել է ISO 37301:2021 միջազգային հավաստագիր

Ֆասթ բանկին Audit Service & Certification միջազգային ընկերության կողմից շնորհվել է ISO 37301:2021 ստանդարտի համապատասխանության հավաստագիր։ Վկայագիրը փաստում է Ֆասթ բանկի համապատասխանության կառավարման համակարգի (Compliance Management System), ինչպես նաև դրա պահպանման ու արդյունավետ աշխատանքի առկայությունը։ Ֆասթ բանկի համապատասխանության մասնագետ Վարդուհի Կարապետյանն ասել է․ «Սա ևս մեկ քայլ առաջ է Ֆասթ բանկի համապատասխանության կառավարման համակարգն ամրապնդելու … Read more