Պատգամավորների երդման տեքստը կփոխվի. Ալեն Սիմոնյանը օրենսդրական մի քանի նախաձեռնությամբ է հանդես եկել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական մի քանի նախաձեռնությամբ է հանդես եկել։ Առաջարկվում է ընտրակաշառք տալու ու վերցնելու դեպքում պատիժը խստացնել, կսահմանվի 9 և 10 տարի ազատազարկում։ Սիմոնյանը առաջարկում է, որ ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր տեղադրվի ՀՀ դրոշը։ Երրորդ նախաձեռնությամբ էլ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխել ԱԺ պատգամավորների երդման տեքստը։