Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այցեր են իրականացվել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ: Այցերի շրջանակներում ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են … Read more

Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2025 թ.-ի դեկտեմբերի 30-ը

Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ժամը 17-00։ 2026 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին:Հիշեցնենք, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք, տեղեկացնում ենք նաև, … Read more

Գառնիկ Դանիելյան. «Ոչ միայն Միքայել Սրբազանը, այլեւ, մենք գիտենք՝ Բագրատ Սրբազանը ունի առողջական խնդիրներ»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պայմանավորված ժամից ուշ եկավ «Հայելի» ակումբ, քանի որ մասնակցում էր, ինչպես ինքն ասաց, շատ կարեւոր փակ քննարկման։ «Ուշանալս պատճառ ունի եւ շատ կարեւոր պատճառ։ Այն կապված է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի հետ։ Արդեն մահվան 23 դեպք է տեղի ունեցել ՔԿՀ-ներում, որոնցից ութը՝ ինքնասպանություն, մնացածը՝ առողջական խնդիրներով պայմանավորված։ … Read more