Քրդական խաղաքարտը. պատերազմի նո՞ր փուլ – Live News

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.  «Արդեն մոտ մեկ շաբաթ տևող իրանա-իսրայելա-ամերիկյան պատերազմում, չնայած դրա այլևս երկարաժամկետ բնույթին, կարծես թե թևակոխում ենք նոր փուլ։ Այս հյուծիչ պատերազմի վերջին ժամերին գլխավոր «ինտրիգը» կապված է քրդերի հետ, որոնց, ըստ ամենայնի, վերապահված է այս փուլում դառնալ ամերիկա-իսրայելական «կինոյի գլխավոր հերոսը»։ Փորձեմ հակիրճ բացատրել։ Ձախողելով պատերազմի հիմնական մարտավարությունը (սպանել Իրանի … Read more

Իրաքյան Քրդստանում հերքել են Իրանի դեմ քրդերի հարձակման մասին լուրերը – Live News

Իրաքյան Քուրդիստանում հերքել են Իրանի վրա քրդերի հարձակման մասին լուրերը: «Ոչ մի իրաքցի քուրդ չի հատել սահմանը: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Իրաքյան Քրդստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ազիզ Ահմադը: Նա հերքել է այն հրապարակումը, թե իբր «հազարավոր իրաքյան քրդեր ցամաքային հարձակում են սկսել Իրանի տարածքում»։