🎥 Սենեգալը քարը քարի վրա չթողեց Քենիայից․ Մանեն հեթ-տրիկի, Ջեքսոնը՝ դուբլի հեղինակ

Սենեգալի հավաքականը ընկերական խաղում ջախջախիչ հաղթանակ տարավ Քենիայի ընտրանու նկատմամբ (8:0)։ Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, դուբլի հեղինակ՝ Նիկոլաս Ջեքսոնը, իսկ մեկական գոլ խփեցին Մալիկ Դիուֆը, Իբրահիմ Մբայեն և Շերիֆ Նդիայեն։ Հիշեցնենք, որ Սենեգալը արդեն ապահովել է իր տեղը աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ