Մոսկվան ժամանակ ունի մինչև երեկո. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին վերջնաժամկետ է ներկայացրել Ուկրաինայում կրակը դադարեցնելու համար։ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ լրացուցիչ բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ, քանի որ Ռուսաստանին ներկայացված ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկն անվերապահ 30-օրյա հրադադարի մասին, ուժի մեջ է մինչև երկուշաբթի երեկո։ «Մենք բոլորս պետք է հիմա ողջամիտ լինենք։ Կամ Ռուսաստանը … Read more

Նպատակը պարզ է՝ թքել 300 000 զոհված հայերի գերեզմանին. Աբովյան

Հանրայինի եթերում, ըստ էության, ասվեց, թե գոյություն է ունեցել «Հիտլերյան Հայաստանի» նախագիծ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն՝ անդրադառնալով Հանրային հեռուստատեսության եթերում Հայրենական մեծ պատերազմի մասին Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարություններին: «Սա լրիվ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը մենք տեսանք … Read more

ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի համաձայնեցման գործընթացը

ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի համաձայնեցման գործընթացը: Այդ մասին ասվում է ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստի օրակարգում: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է սև ցուցակում ներառել ռուսական նավթ տեղափոխող 60 ֆիզիկական անձի ու կազմակերպություն, ինչպես նաև 150 լցանավ, որոնք անտեսում են գնային բարձր նիշեր սահմանելու … Read more

Դոնալդ Թրամփը հնարավոր է մասնակցի Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ մայիսի 15–ին Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները կլինեն Ստամբուլում, ինքն էլ մտածում է այդ բանակցությունների համար մեկնել Ստամբուլ: «Կարծում եմ, որ երկու առաջնորդները պետք է այնտեղ լինեն։ Ես մտածում եմ այնտեղ գնալու մասին։ Չգիտեմ, թե որտեղ կլինեմ հինգշաբթի, այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց մտածում էի իսկապես թռչել այնտեղ: Կարծում … Read more

100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը վերլուծել ու ներկայացրել է Հայ-ամերիկյան հարաբերությունները Թրամփի նախագահության 100 օրվա ընթացքում. «2024թ. հունվարի 20-ի՝ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությամբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը նա ստորագրեց մի շարք գործադիր հրամանագրեր, այդ թվում՝ Ջո Բայդենի որոշ գործադիր հրամանագրեր չեղյալ հայտարարելու վերաբերյալ՝ ազդարարելով իր նախագահության նոր … Read more

Հնդկաստանը որոշել է վերսկսել Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայանների աշխատանքը

Հնդկաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերսկսել Պակիստանի հետ սահմանի մոտ գտնվող օդանավակայանների աշխատանքը, որոնք ավելի վաղ փակվել էին երկու երկրի միջև լարվածության սրման պատճառով: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին տասնյակ օդանավակայանների փակման մասին մինչև մայիսի 15-ը, հայտնում է Hindustan Times թերթը։ Պարբերականի տվյալներով՝ հրամանը վերաբերում է 32 օդային հանգրվանի։ Թերթի աղբյուրը, իր հերթին, հայտնել … Read more

Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ

Մայիսի 13-14-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին:   Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: Դիտումների քանակ12

Նեթանյահուն պատվիրակություն կուղարկի Դոհա՝ մասնակցելու Գազայի վերաբերյալ բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո կարգադրել է Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու և պատանդներին ազատ արձակելու համար մայիսի 13-ին պատվիրակություն ուղարկել Կատար: «Բանագնաց Ուիթկոֆի և դեսպան Հակաբիի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք առևանգվածներին ազատելու ծրագիր իրականացնելու փորձը։ Այդ նպատակով ես հրամայել եմ վաղը բանակցություններ անցկացնել Դոհայում», … Read more

Առաջարկվում է մինչև 18 տարեկան տղաների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու տուրքը դարձնել 15 մլն դրամ

12 մայիսի 2025 – 18:21 AMT PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որի նպատակն է ավելացնել զորակոչվողների թիվը, բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, կանխել արտագաղթը, կրճատել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը և ներդնել զորակոչից խուսափման դեմ կանխարգելող մեխանիզմներ, ինչպես նաև քրեականացնել ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերը։ Այս … Read more

Օջալանը կշարունակի մնալ բանտում․ թուրք նախկին պատգամավորը ՔԲԿ-ի ինքնալուծարման վերաբերյալ մանրամասներ է հայտնել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նախկին անդամ և նախկին պատգամավոր Շամիլ Թայյարը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման վերաբերյալ մանրամասներ է հրապարակել․ գրում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ ինքնալուծարման գործընթացում կուսակցության անդամների միջև անհամաձայնություններ են եղել, որոնք լուծվել են անձամբ կուսակցության հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջնորդությամբ: Թայյարը, հիմնվելով գործըթնացի մեջ գտնվող բյուրոկրատ իր … Read more