Թող 2026-ը լինի համախմբման և հաղթանակի տարի. Բագրատ և Արշակ արքեպիսկոպոսների ուղերձը կալանավայրից

Կալանավայրից Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության առթիվ համատեղ ուղերձ են հղել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ուղերձում նրանք նշում են, որ 2025 թվականը հայ ժողովրդի համար եղել է հալածանքների և փորձությունների շրջան, որը, սակայն, վերածվել է հոգևոր զորացման և հաստատակամության ճանապարհի։ Նոր՝ 2026 թվականը, նրանց խոսքով, պետք է դառնա համախմբման, հավատքի, արդարության և հաղթանակի … Read more

Թրամփը Մադուրոյին նկատմամբ գործողությունն անվանել է շատ բռնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու ամերիկյան ռազմական գործողությունն անվանել է «շատ բռնի»։ «Դա (գործողությունը – խմբ.) շատ արագ և դաժան էր։ Այն շատ բռնի էր, բայց մենք շատ արդյունավետ էինք», – ասել է նա լրագրողներին։

Դանիան և Գրենլանդիան կրկին քննադատել են Թրամփին` սպառնալիքների համար

Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների ղեկավարները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները կղզու վերաբերյալ, որոնք արվել են Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողության քննարկումների ֆոնին` տեղեկացնում է Reuters-ը։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նշել է, որ Դանիան, և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի անդամ են և պաշտպանված են դաշինքի անվտանգության երաշխիքներով։ Դանիան արդեն իսկ ունի պաշտպանական համաձայնագիր ԱՄՆ-ի … Read more

2026-ին Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության սրմանը, իսկ Ադրբեջանը կօգտագործի TRIPP-ը՝ որպես ճնշման լծակ․ Stratfor

Հայաստանն ու Ադրբեջանը համեստ քայլեր կձեռնարկեն իրենց 2025 թվականի խաղաղության շրջանակի դրույթների իրականացման ուղղությամբ՝ նվազեցնելով նրանց միջև ևս մեկ պատերազմի ռիսկը. կանկատեսել է Stratfor վերլուծական կենտրոնը։ Ըստ վերջինիս՝ երկու երկրների միջև առևտրի կարգավորումը, հավանաբար, զգուշորեն կընթանա, երկու կողմերն էլ վստահություն կձևավորեն չափավոր առևտրային ներգրավվածության, այլ ոչ թե համապարփակ տնտեսական ինտեգրման միջոցով: Ներքին կյանքում Հայաստանի վարչապետ … Read more

2026-ը հայտարարենք մեր լավագույն տարբերակը կերտելու տարի. Աննա Հակոբյան • Tribune.am

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ կոչ է արել 2026 թվականը դարձնել ոչ միայն կրթվելու, այլև անձնային աճի և ինքնակատարելագործման տարի։ Նրա խոսքով՝ ավելի գրագետ, բարի, հանդուրժող, առողջ ու երջանիկ մարդ չեն ծնվում, այլ դառնում են՝ սեփական անձի վրա աշխատելու շնորհիվ։ «2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլեւ՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։ Ավելի գրագետ, ավելի … Read more

Թրամփը չի հավատում Պուտինի նստավայրին հարվածելու մասին ՌԴ հայտարարություններին. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում Մոսկվայի այն հայտարարություններին, թե Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը դեկտեմբերի վերջին փորձել են հարձակվել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա: Այդ մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ, հայտնում է BBC-ն: «Ես չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի … Read more

Եկեղեցու դեմ քայլերը սահմանադրական կարգի տապալման օրինակ են. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ խիստ քննադատել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ իշխանությունների վերջին քայլերը՝ դրանք որակելով որպես սահմանադրական կարգի տապալման դասական դրսևորում։ Նրա խոսքով՝ ոչ լեգիտիմ հանձնաժողովների ու «համակարգող խորհուրդների» ձևավորումը փաստացի մեկնարկ է տալիս Եկեղեցու պառակտման գործընթացին, որի բոլոր հետևանքների համար իշխանությունը կրում է ուղիղ պատասխանատվություն։ Վանեցյանը վստահություն է հայտնել, … Read more

Ալիևն ԱՄՆ կոնգրեսականներին հայտնել է Հայաստանի հետ առևտրային կապերի մասին և դժգոհել 907-րդ ուղղումից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 4-ին ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պատվիրակության կազմում են սենատոր, Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ, հանրապետական Մարկվեյն Մալինը (Օկլահոմա), Ներկայացուցիչների պալատի անդամ և եկամուտների հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյսոն Սմիթը (Միսուրի), Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի և եկամուտների հարցերով հանձնաժողովների անդամ, հանրապետական Ռոնի Ջեքսոնը … Read more

Խաղաղության անվան տակ պարտությունների շղթա

Քաղաքականություն 5 Հունվար, 2026 10:26 Վաշինգտոնում կնքված հուշագիրը պաշտոնական քարոզչության մեջ ներկայացվում է որպես պատմական հնարավորություն, խաղաղության նոր դարաշրջանի սկիզբ և Հայաստանի համար զարգացման ուղի։ Սակայն խորքային դիտարկումը ցույց է տալիս լրիվ այլ պատկեր։ Իրականում հարցը ոչ թե խաղաղության մասին է, այլ այն մասին, … Read more

Իշխանությունը սեփական նախաձեռնությամբ արագացնում է իր տապալումը. Տիգրան Աբրահամյան

Ռեժիմն ինքն իր ընտրությունն է առաջարկել հասարակությանը` ընտրելու տեսակ ու արժեհամակարգ՝  դրանով իսկ արագացնելով իր նախաձեռնության տապալումը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ըստ նրա, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին: «Եթե … Read more