Ասում են՝ բենզինի համար Եռաբլուրը մոռացաք, ոչ, դա այդպես չէ, զարգացած ՀՀ-ն է հարգանքի տուրքը մեր նաhատակներին. Նիկոլ Փաշինյան

Ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս հանգրվանի առիթով: Երեկ տեսա, որ ասում են՝ բենզինի համար Եռաբլուրը մոռացաք, էս մոռացաք, էն մոռացաք, ոչ, այդպես չի: Զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող ՀՀ-ն ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին: Մեր եղբայրները ընկել են, որպեսզի ՀՀ-ն ոտքի կանգնի, և Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնել՝ որպես միջազգային գերտերությունների … Read more

Վարչապետը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայտարարությունից հետո Թուրքիայի հետ հարաբերություններում նոր զարգացումների հույս է հայտնել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ու Վաշինգտոնի միջև հունվարի 13-ին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը սահմանող հայտարարության ընդունումից հետո տրամաբանական է համարում հաջորդիվ զարգացում ունենալը արդեն Հայաստան-Թուրքիա հարթության վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագիրը … Read more

Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, ևս 50 տարի ժամկետի երկարացման հնարավորությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը, որը կոչվում է «ԹՐԻՓՓ իրականացման շրջանակ», որը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ, տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ Այս մասին ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթի վերաբերյալ հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար … Read more

Սպիտակ տանը կկայանա Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հանդիպումը պետքարտուղար Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպեն Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության հետ կապված մտահոգությունների աճի ֆոնին։ ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև լարվածությունը սրվեց հունվարին, երբ Դոնալդ Թրամփը վերահաստատեց Գրենլանդիան ձեռք բերելու հարցում համաձայնության հասնելու … Read more

Ուկրաինայում մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ

Քաղաքականություն 14 Հունվար, 2026 12:56 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին խորհրդարանի անդամներին կաշառելու համար, հայտնում է «Украинская Правда»-ն: «Խուզարկությունները մեծ փիարի հնարք էին, որի նպատակն … Read more

Գնդերեցներին սպառնացել են, թե կզրկվեն աշխատավարձից. մեծ մասը հրաժարվել է մաս կազմել տիրադավներին, բայց կան նաև համաձայնություն տվողներ. Տեր Մանուկ

Հայր Հովհաննես Թորգոմյանը երեկ ահազանգել էր, որ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ: ՀՀ պաշտպանության նախարարությունից դեռ այս հայտարարությանն արձագանք չկա։ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ժամանակին ծառայություն է իրականացրել որպես գնդերեց, պնդում է՝ երբևէ այսպիսի իրավիճակ … Read more

Չգիտեմ՝ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում, չեմ մեկնաբանելու․ ֆինանասների փոխնախարար

14 Հունվարի, 2026   «Թե ես ինչքան եմ ստացել, անձնական տվյալ է, խնդրում եմ հարգանքով եղեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ հրաժարվելով հայտնել իր ստացած պարգևավճարի չափը։ Մանրամասն՝ տեսանյութում։

ՀՀ-ն ոտքի է կանգնել որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից. Փաշինյան

Մեր եղբայրներն ընկել են, որ ՀՀ-ն ոտքի կանգնի, և ՀՀ-ն ոտքի է կանգնում, և կարող եմ ասել՝ ոտքի է կանգնել որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես արժանապատիվ գործընկեր միջազգային գերտերությունների համար: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այնուամենայնիվ, ՀՀ-ն ՀՀ-ն է և ՀՀ-ն … Read more

Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. Թեհրանի կոշտ պատկերացումը

14 Հունվարի, 2026 Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ «Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ … Read more

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը նույնպես: Հայաստանը առավել կայուն միջավայրում չի եղել ու սրանում դեր ունեն այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել: Այս ամենը շատ մեծ հնարավորություններ են բացում: Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին … Read more