«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան

17 Հունվարի, 2026 «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթեյանը։ «Տպավորիչ հանդիպում ունեցանք Մարտունիում, շուտով կհանդիպենք մյուս բնակավայրերում՝ քննարկելու մեր մոտեցումներն ու անելիքները»,- գրել է նա՝ կից նկարներով։

Չինաստանը և Կանադան հայտարարել են մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու մասին

Չինաստանի նախագահը և Կանադայի վարչապետը Պեկինում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել են մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու մասին։ Երկու երկրի միջև երկար տարիներ բարձր մաքսատուրքեր էին գործում: Սի Ծինփինը շրջադարձային է որակել կողմերի ձեռք բերած համաձայնությունը:  Մարկ Քարնին Չինաստան է մեկնել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում լարվածության և Օտտավայի դեմ հայտարարված մաքսատուրքերի ֆոնին: Միևնույն ժամանակ … Read more

Իրանում բողոքի ակցիաներն ավարտվել են գործող ռեժիմի հաղթանակով․ Օլեգ Մակարենկո

Քաղաքագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Օլեգ Մակարենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Իրանում բողոքի ակցիաներն այս պահի դրությամբ ավարտվել են գործող քաղաքական ռեժիմի հաղթանակով։ Դա միանշանակ է։ Իշխանություններին հաջողվել է համախմբել հասարակությանը․ նրանք իրենց կողմնակիցներին դուրս են բերել փողոցներ, որոնց թիվը բավական մեծ էր, և դա ցուցադրել են հեռուստատեսությամբ։ … Read more

2018-ի համեմատ տեղեկատվական կամ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտավորապես 1225 տոկոսով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, նշել, որ ռազմավարական հեռնկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է: … Read more

Ձեռքերը հեռու Գրենլանդիայից․ Դանիայում բողոքի ցույցեր են Թրամփի ծրագրերի դեմ

Ձեռքերը հեռու Գրենլանդիայից, այս կարգախոսով Դանիայում բողոքի ցույցեր են ընթանում կղզու վերաբերյալ Թրամփի ծրագրերի դեմ։ Ըստ The Guardian-ի՝ ցուցարարները հավաքվել են Կոպենհագենի քաղաքապետարանի դիմաց և պատրաստվում են երթով շարժվել դեպի ԱՄՆ դեսպանատուն՝ պահանջելով հարգանք ժողովրդավարության և գրենլանդացիների ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Բողոքի ցույցերը տեղի են ունենում ամերիկյան պատվիրակության այցի ֆոնին՝ կղզու հնարավոր վերահսկողության հարցը քննարկելու համար։

Թրամփը՝ Իրանին չհարվածելու հարցում իրեն համոզելու մասին

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է լուրը, թե Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանն են համոզել իրեն հրաժարվել Իրանի վրա հարձակվելու մտադրությունից։ «Ոչ ոք չի փորձել ինձ համոզել։ Ես ինքս եմ ինձ համոզել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ Նա հավելել է, որ իր որոշման վրա «մեծ ազդեցություն է ունեցել» այն փաստը, որ Իրանի … Read more

Իրանում ձևավորվել է չափազանց բարդ իրավիճակ․ Դմիտրի Բրիջե

Քաղաքագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Դմիտրի Բրիջեն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանում իրավիճակի սրացումը։ Փորձագետի կարծիքով՝ Իրանում զարգացող գործընթացները կարող են արձագանք գտնել հարևան տարածաշրջաններում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում։ «Իրանում ներքին իրավիճակը չափազանց բարդ է։ Մենք շատ լավ գիտենք, որ Իրանը բազմազգ երկիր է․ կան ներքին մարտահրավերներ՝ կապված արաբներով բնակեցված շրջանների հետ, կան … Read more

Ռուսաստանն ու Ուկրաինան ժամանակավոր հրադադար են հաստատել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում. ԱԷՄԳ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ժամանակավոր հրադադար հաստատել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում՝ կայանի մոտակայքում վնասված էլեկտրացանցերը վերականգնելու համար: Վերանորոգման աշխատանքներին, ինչպես ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ, կհետևեն գործակալության տեսուչները, որոնք արդեն ուղևորվել են Ուկրաինա: Վնասված էլեկտրացանցերը կվերականգնեն ուկրաինացի մասնագետները։ Դիտումների քանակ3

Տիեզերքի պատասխանը պետք է լինի թիրախային և անողոքաբար արդար

Գործարար, այսօր հիվանդանոցից մեկուսարան տեղափոխված Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, սոցցանցի իր միկրոբլոգում գրել է. «Բոլոր նրանց՝ ովքեր առնչվում են այս կեղծ, անհիմն և գիտակցված ձևով սարքած գործին, ցանկանում եմ, որ զգան յուրաքանչյուր ցավը, յուրաքանչյուր ավերը և հետևանքներն այն ամենի, որոնք նրանք նման թեթևությամբ անում են մյուսների հանդեպ՝ ոչ վերացական և ոչ էլ երբևիցե։ Որպեսզի … Read more

Արաղչին և Գուտերեշը քննարկել են Իրանում վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Արաղչին, նկարագրելով Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ընդգծել Է Իսրայելի «անմիջական դերը զինված ահաբեկիչներին զինելու և ԱՄՆ-ին աջակցելու գործում»՝ նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ՄԱԿ-ին … Read more