Ռուսաստանն ու Ուկրաինան ժամանակավոր հրադադար են հաստատել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում. ԱԷՄԳ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ժամանակավոր հրադադար հաստատել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում՝ կայանի մոտակայքում վնասված էլեկտրացանցերը վերականգնելու համար: Վերանորոգման աշխատանքներին, ինչպես ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ, կհետևեն գործակալության տեսուչները, որոնք արդեն ուղևորվել են Ուկրաինա: Վնասված էլեկտրացանցերը կվերականգնեն ուկրաինացի մասնագետները։ Դիտումների քանակ3

Տիեզերքի պատասխանը պետք է լինի թիրախային և անողոքաբար արդար

Գործարար, այսօր հիվանդանոցից մեկուսարան տեղափոխված Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, սոցցանցի իր միկրոբլոգում գրել է. «Բոլոր նրանց՝ ովքեր առնչվում են այս կեղծ, անհիմն և գիտակցված ձևով սարքած գործին, ցանկանում եմ, որ զգան յուրաքանչյուր ցավը, յուրաքանչյուր ավերը և հետևանքներն այն ամենի, որոնք նրանք նման թեթևությամբ անում են մյուսների հանդեպ՝ ոչ վերացական և ոչ էլ երբևիցե։ Որպեսզի … Read more

Արաղչին և Գուտերեշը քննարկել են Իրանում վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Արաղչին, նկարագրելով Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ընդգծել Է Իսրայելի «անմիջական դերը զինված ահաբեկիչներին զինելու և ԱՄՆ-ին աջակցելու գործում»՝ նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ՄԱԿ-ին … Read more

Սպիտակ տունը հրապարակել է Գազայում անցումային կառավարման վերահսկման Խորհրդի կազմը

Սպիտակ տունը հրապարակել է Գազայում խաղաղության և անցումային կառավարման վերահսկման Խորհրդի կազմը: Խորհրդի ստեղծումը Գազայի հատվածում խաղաղության ամերիկյան ծրագրի երկրորդ փուլի մաս է: Կառույցի կազմում, որը գլխավորելու է անձամբ Թրամփը, ընդգրկված են ԱՄՆ պետքարտուղարը, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ամերիկացի գործարար Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի նախագահը, … Read more

Որպես ղեկավար՝ Սամվել Կարապետյանը կամրապնդի երկրի բնակչության տնտեսական վիճակը․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է․ «Որպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։ Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը։ Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք Սամվել Կարապետյանի տեսլականը և նրա … Read more

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վտանգված է․ Զարուհի Փոստանջյան • Tribune.am

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կրկին տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան, հայտնում է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։ Փաստաբանական թիմի անդամ Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ շտապօգնության բժիշկները ստիպված են եղել լքել տարածքը, քանի որ նրանց մուտքը կալանավայր մերժվել է։ «Ինձանից վերցրին ստորագրություն, որ նրանք եկել են իմ կանչի համաձայն, սակայն մուտքը չապահովվեց։ Երևան կենտրոն ՔԿՀ-ն թույլ չտվեց, որ շտապօգնության … Read more

Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ․ նրա համար շտապօգնություն է կանչվել

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ «Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,– ասել է Զարուհի Փոստանջյանը։ Ավելի ուշ … Read more

Կիևն ակտիվորեն աշխատում է Վաշինգտոնի հետ կարևոր փաստաթղթերի և համաձայնագրերի ուղղությամբ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Սպիտակ տան ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ Կիևն ակտիվորեն աշխատում է Վաշինգտոնի հետ կարևոր փաստաթղթերի և համաձայնագրերի ուղղությամբ։   Զելենսկին հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն ռուս-ուկրաինական կարգավորման դիվանագիտական ջանքերին: Ուկրաինայի նախագահն ընդգծել է անվտանգության երաշխիքներիև երկրի վերականգնման փաթեթի վերջնականացման … Read more

Իրանի դեսպանատան դիմաց ակցիա իրականացնողներից 7-ը ձերբակալվել է․ ՆԳՆ խոսնակ

Քիչ առաջ հայտնել ենք, որ իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, մեկնաբանելով կատարվողը, նշել է․ «Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում … Read more