Վրաստանի դերը տարածաշրջանում երկրորդ պլան կմղվի՞․ միջազգայնագետի դիտարկումը

Վրաստանը որպես խոշոր տրանզիտային երկիր միջին ժամկետում՝ մոտ 5-10 տարում, կպահպանի իր դիրքը և որևէ ռադիկալ փոփոխություն չի լինելու: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի այն հայտարարությանը, թե Ալիևի հայտարարությունը՝ «այսօր տարանցիկ ուղիները անցնում են Վրաստանով, բայց վաղն արդեն Հայաստանով են անցնելու», կործանում է … Read more

Թրամփը Հարավային Կորեային սպառնում է մաքսատուրքերի բարձրացմամբ՝ ներդրումների ուշացման պատճառով

Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ Հարավային Կորեայից ապրանքների մաքսատուրքերը 15 %-ից կբարձրացնի 25 %-ի, քանի որ այդ երկրի օրենսդիր մարմինը դեռ չի հաստատել անցյալ տարի հայտարարված շրջանակային առևտրային համաձայնագիրը: ԱՄՆ նախագահը մաքսատուրքերը սահմանել էր՝ հայտարարելով երկրում տնտեսական արտակարգ դրություն և շրջանցելով Կոնգրեսը։ Հարավային Կորեայում, հակառակը, պահանջվում է խորհրդարանի հավանությունն այդ համաձայնագրին: Կորեայի … Read more

Ռուսաստանը լքում է իր մի ռազմաբազան Սիրիայում. Reuters

Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամիշլիի օդանավակայանից՝ նվազեցնելով իր ներկայությունը այն տարածաշրջանում, որտեղ Դամասկոսի կառավարությունը փորձում է վերահսկողությունը վերցնել քրդական ուժերից, հաղորդել է Reuters-ը երկուշաբթի՝ հունվարի 26-ին, հղում անելով հինգ սիրիական աղբյուրների։ Ռուսական ստորաբաժանումները տեղակայված են Քամիշլիի օդանավակայանում 2019 թվականից։ Դա համեմատաբար փոքր զորախումբ է՝ համեմատած Ռուսաստանի Խմեյմիմ ավիաբազայի … Read more

Թրամփի կոշտ հայտարարությունները մնացին խոսքի մակարդակում. Շահնազարյան

Թրամփի հռետորաբանությունը վաղուց է դարձել քաղաքական «բրենդ»՝ առավելապաշտական, ինքնավստահ և հաճախ սպառնալիքներով հագեցած։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը: «Փաստը ցույց տվեց, որ Թրամփը չկարողացավ անցնել գործողությունների»,- նշել է Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ հաճախ փորձ է արվում պատճառը տեսնել միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև եղած շփումների մեջ, սակայն … Read more

ԱՄՆ-ը հերքել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար պայմանների մասին FT հաղորդագրությունը

Սպիտակ տունը հերքել է Financial Times-ի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքներ ստանալու համար Ուկրաինան պետք է հրաժարվի տարածքային պահանջներից՝ ասել է ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ Երեքշաբթի Financial Times-ը, հղում անելով քննարկումներին ծանոթ ութ անձանց, հաղորդել է, թե ԱՄՆ-ը,  իբր, Կիևին հասկացրել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն … Read more

Հայ ռազմագերիների հարցը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստում պատասխանել է Ադրբեջանում պահվող հայերի մասին ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին՝ հայտարարել՝ կարևոր է, որ ԵԽ բոլոր անդամ պետությունները հարգեն կառույցի առջև իրենց ստանձնած պարտավորությունները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արժեքները։ Ալեն Բերսեի խոսքով՝ վերջին ամիսներին եվրոպական կողմի մոտ դրական ակնկալիքներ են առաջացել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից։ Նա … Read more

Սահման, որ սպասում է Անկարայի որոշմանը

Սահմանը դեռ փակ է, բայց պատրաստ է բացվել․ Մարգարայի անցակետում արդեն ամեն ինչ պատրաստ է՝ ճանապարհը, շենքերը, ենթակառուցվածքները։ Պաշտոնյաները տեղում են եղել, աշխատանքներն ավարտված են, բացակայում է միայն մեկ բան՝ թուրքիայի քաղաքական որոշումը։  2022-ին Վիեննայում Հայաստանը և Թուրքիան պայմանավորվեցին ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Դրանից հետո սկսվեցին անցակետերի վերականգնման … Read more

ԵՄ-ն հինգ տարուց ավելի ժամկետով մուլտիվիզա տրամադրելու հանձնարարականներ է պատրաստում. Politico

Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոր վիզային ռազմավարության շրջանակներում նախատեսում է քննարկել ավելի քան հինգ տարի ժամկետով բազմակի վիզաների տրամադրման հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Politico եվրոպական պարբերականը։ Թերթի տվյալներով՝ այդ քայլը կխթանի համայնքի տնտեսական աճը և կնվազեցնի հյուպատոսությունների ծանրաբեռնվածությունը։ Տաղանդավոր մասնագետների դիմումները քննարկելու համար ԵՀ-ն նախատեսում է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել և եվրոպական սահմանային ու առափնյա … Read more

Ստրասբուրգում անդրադարձ է կատարվել Հայաստանի ՄԻԵԴ պարտավորություններին • Tribune.am

Հունվարի 27-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև փոխգործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է Դատարանի հետ տարբեր մակարդակներում ակտիվ ներգրավածությունը։ Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարն անդրադարձ են … Read more

Ադրբեջանում կանխվել է օտարերկրյա դեսպանատան վրա հարձակումը. Reuters

Երեքշաբթի Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են երեք անձի, որոնք ծրագրել էին հարձակում իրականացնել Բաքվում գտնվող օտարերկրյա դեսպանատներից մեկի վրա՝ «Իսլամական պետություն-Խորասան» (ISIS-K) խմբավորման հրահանգով, որը «Իսլամական պետության» աֆղանական ճյուղն է՝ հայտնել է Reuters-ը։ Ռուսաստանի հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող շրջաններում, որտեղ այս խմբավորումը ներառված է արգելված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, ինչպես նաև Կենտրոնական … Read more