Տարածաշրջանային երկրները չպետք է թույլ տան «երրորդ կողմերին» օգտագործել իրենց տարածքը սպառնալիքների համար. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցի հիմնական թեմաներն էին երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և Կովկասյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Արաղչին ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները կիսում են խաղաղության պահպանման համատեղ պատասխանատվությունը։ Նա մասնավորապես ընդգծել է «երրորդ կողմերի» կողմից տարածաշրջանային պետությունների տարածքներն օգտագործելու ցանկացած փորձ կանխելու անհրաժեշտությունը՝ սպառնալիքներ … Read more

ՀՀ դիվանագիտական կորպուսում նոր նշանակում․ հայտնի է դեսպանի անունը • Tribune.am

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գեորգի Քոչարյանին Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ Հրամանագիրը ստորագրվել է վարչապետի առաջարկության հիման վրա՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի։ Հրամանագրով Գեորգի Քոչարյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության … Read more

Չենք կարողանում փոխզիջման հասնել Դոնբասի շուրջ. Զելենսկի

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը չեն կարողանում փոխզիջման հասնել Դոնբասի շուրջ: Աբու Դաբիում քննարկվել է ԱՄՆ-ի առաջարկը՝ այդ շրջանն ազատ տնտեսական գոտու վերածելու մասին: Զապորոժիեի ատոմակայանի հարցը, Զելենսկու խոսքով, նույնպես մտնում է տարածքային հարցերի մեջ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի առաջարկած 20-կետանոց ծրագրի բոլոր կետերին Կիևը համաձայն է, բացի երկուսից: Միևնույն … Read more

Մեծ Բրիտանիայի համար «շատ վտանգավոր» է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ Միացյալ Նահանգների մտերիմ դաշնակցի համար «շատ վտանգավոր» է Չինաստանի հետ համագործակցելը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն օրերս այցելել է Պեկին՝ բանակցություններ վարելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ հարաբերությունները վերականգնելու նպատակով: Սթարմերը դարձել է առաջին բրիտանացի վարչապետը, որն այցելել է Չինաստան 2018 թվականից հետո: Նա … Read more

Հայ եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարելու որոշման մասին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին․ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում ասում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած պաշտպանության նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էր ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության, գնդերեցների գործունեությունը։ Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի … Read more

Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու․ Պապիկյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ԶՈՒ-երում չի լինելու հոգևոր ծառայություն

30 Հունվարի, 2026 ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին։ Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգեւոր ծառայության, գնդերեցների գործունեություն։ Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ … Read more

0 տոկոս շրջանառության հարկ՝ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժման անդամ (տեսանյութ)

0 տոկոս շրջանառության հարկ՝ փոքր բիզնեսի համար: Սա Սամվել Կարապետյանի նախանշած 5 տնտեսական քայլերից մեկն է: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը: «Շրջանառության հարկը ապահովում է մեր պետական բյուջեի 2.5 տոկոսը: Ուժեղ Հայաստանում մենք ունենալու ենք բյուջեի բազմաթիվ աղբյուրներ, և հնարավորություն ենք տալու մեր քաղաքացիներին զարգացնելու իրենց բիզնեսը, ստեղծելու նոր աշխատատեղեր: … Read more

Ռուսաստանը մշտական կապի մեջ է իր հայ գործընկերների հետ՝ Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ. Զախարովա

Ռուսական կողմը մշտական ​​կապի մեջ է իր հայ գործընկերների հետ՝ Հայաստանում ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ: Համապատասխան գերատեսչությունները օպերատիվ վերանայում են Երևանից ստացված բոլոր հարցումները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ շաբաթական ճեպազրույցի ժամանակ: Պատասխանելով TRIPP նախագծի վերաբերյալ հարցին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը … Read more

ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է

Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից․ այս մասին հայտնել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ «Աստված զորացնի Մեր Եկեղեցին, մեր Հայրենիքը ու մեր Բանակը…»,-գրել է նա։

Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Ֆարխոյանը

30 հունվարի 2026 – 18:16 AMT PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։ «Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին։ Եվ այդ դատավորն … Read more