Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Ֆարխոյանը

Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Ֆարխոյանը

30 հունվարի 2026 – 18:16 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։

«Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին։ Եվ այդ դատավորն է Կարեն Ֆարխոյանը։

Կալանքի երկարացման նիստը կկայանա երկուշաբթի օրը, փետրվարի 2-ին, ժամը 18:30-ին, դատարանի Կենտրոնի նստավայրում։

Հ․Գ․ Մասիս Մելքոնյանը Հայաստանում չէ․․․», – նշել է նա։

Արշակ սրբազանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին: Նրան կալանավորելու որոշումը կայացրել էր դատավոր Մասիս Մելքոնյանը։

Դեկտեմբերի 4-ին, ԱԱԾ-ն Արշակ Սրբազանին ձերբակալել էր Քննչական կոմիտեի շենքում։ Քննչական մարմինը հայտնել էր՝ ձերբակալությունը կատարվել է քրեական վարույթի շրջանակում։

Քրեական գործի նախաքննության ընթացքում Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Leave a Comment