Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները

Տնտեսություն 30 Հուլիս, 2026 13:03 Արևային վահանակների համաշխարհային արտադրության կտրուկ աճը հանգեցրել է նոր միտումների։ Չինացի արտադրողները արտադրում են արևային վահանակներ այնպիսի քանակությամբ, որ համաշխարհային գերմատակարարումը հանգեցրել է գների անկմանը։ Վահանակներն այնքան էժան են, որ Գերմանիայում և Նիդեռլանդներում դրանք օգտագործվում են ցանկապատեր կառուցելու համար, գրում … Read more

5 տարվա դադարից հետո խորովածի համահայկական փառատոնը վերադառնում է

Մոտենում է «Խորովածի հերթական համահայկական փառատոնը»։ Այս անգամ այն կանցկացվի Լոռու մարզում: Կազմակերպիչները սպասում են հազարավոր այցելուների և վստահեցնում, որ միջոցառումը կնպաստի հայկական խոհանոցի ու տեղական արտադրանքի ճանաչելիությանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում

2026 թվականի հուլիսի 30-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Ախուրյան, Կամո, Շիրակ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։ Այս մասին հյատնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Խնդրում և հորդորում ենք՝ սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում, խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց, հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց … Read more

Լոռիում հանրային սննդի օբյեկտում թունավորվել է 21 մարդ

29 հուլիսի 2026 – 18:46 AMT PanARMENIAN.Net – Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ Lori Peak միջոցառումների անցկացման վայրում, հուլիսի 26-ին անցկացվել է հարսանեկան միջոցառում, որից մի քանի ժամ անց մասնակիցների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի … Read more

«Պալերմո» պղպեղի և սմբուկի արտահանման համար փոխհատուցում կտրամադրվի

29 հուլիսի 2026 – 18:04 AMT PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի օգոստոսին շարունակել ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման փոխհատուցման ծրագիրը, ինչպես նաև ընդլայնել փոխհատուցվող ապրանքների ցանկը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ տնտեսավարողների կողմից նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ իրականացված բանակցությունների արդյունքում առաջիկայում ակնկալվում է արտահանման ծավալների աճ։ Քանի … Read more

Եթե ՀՀ-ի նկատմամբ արտահանման սահմանափակումների հարցը արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյան

Հայաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումների շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության խնդիրն է։ Եթե հարցն արագ չլուծվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ խնդիրը Հայաստանինը չէ։ Հայաստանը … Read more

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հունիս ամիսներին։ Այսպես. 2026թ. հունիսին նկատվել է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ մայիսի 11.7%-ից հասնելով 7.7%-ի։ Հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.9%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 3.8, 3.0 և 1.7 տոկոսային կետ նպաստումներով։ Միաժամանակ, աճի կառուցվածքի վերաբերյալ մտահոգությունները … Read more

Փաշինյան․ Ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում, ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունենք

29 հուլիսի 2026 – 16:30 AMT PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունի՝ միաժամանակ ընդգծելով, որ երկիրը պետք է բոլոր ուղղություններով ունենա այլընտրանքներ։ Անդրադառնալով արտահանման ոլորտում առաջացած խնդիրներին՝ Փաշինյանը նշել է, որ դրանք վերաբերում են ոչ թե Հայաստանին, այլ Եվրասիական տնտեսական միությանը, հայտնում է Aysor.am-ը: «Փաստացի ստացվում … Read more

Նախագիծ․ Ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումները պետք է հապապատասխանեն և ԵԱՏՄ, և ԵՄ պահանջներին

29 հուլիսի 2026 – 15:37 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում նախատեսվում է խստացնել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով գազեր և այլ վտանգավոր նյութեր տեղափոխելու համար օգտագործվող ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում է Արմենպրեսը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճնշման տակ աշխատող անոթներին, տարաներին, բաքերին, վագոններին, … Read more

Խուդաթյան․ Իրանից գազատարի թողունակությունը թույլ է տալիս ավելացնել ծավալները

29 հուլիսի 2026 – 14:49 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը հաջողությամբ իրականացնում է Իրանի հետ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը և քննարկում է դրա ընդլայնման հնարավորությունները, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Խուդաթյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն փոխադարձ կարիքներ․ Իրանին անհրաժեշտ է էլեկտրաէներգիա, իսկ Հայաստանին՝ գազ։ Նա նշել է, որ գործող ծրագիրը հաջողությամբ իրականացվում … Read more