Մաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ

Թայվանում, որտեղ բնակչության խտությունը բարձր է, իսկ հողը՝ սակավ, գիտնականները համեմատել են արևային վահանակների տեղակայման երկու մոտեցում, գրում է gismeteo.ru–ն։ Թայբեյի ազգային տեխնոլոգիական համալսարանի մի խումբ վերլուծել է Չանբին արդյունաբերական պարկում գտնվող մեծ ցամաքային կայանը և կղզու առաջին առևտրային ծովային լողացող համակարգը։ Երկու կայանքներն էլ արտադրել են 100 մեգավատտ գագաթնակետային (ՄՎտ) համակցված արտադրանք, գնահատվել … Read more

«Քարֆուր»-ում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք • Tribune.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։ Հայտնում են քաղաքապետարանից։ Մասնավորապես՝🔹14 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման,🔹14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,🔹 2 դեպք՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։ 🔷 Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել … Read more

«Արարատցեմենտը» վերականգնել է արտադրական գործընթացը

10 հուլիսի 2026 – 18:05 AMT PanARMENIAN.Net – Արարատի ցեմենտի գործարանն արդեն վերսկսել է իր արտադրական գործընթացը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։ Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող … Read more

Սննդամթերքի գներն աճել են 8.8 տոկոսով, տավարի մսի գինը բարձրացել է 23.4 տոկոսով

10 հուլիսի 2026 – 17:42 AMT PanARMENIAN.Net – 2026 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գներն աճել են 5.1 տոկոսով։ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամենամեծ աճն արձանագրվել է սննդամթերքի ապրանքախմբում՝ 8.8 տոկոս, կրթության ոլորտում՝ 8.3 տոկոս, իսկ առողջապահության ոլորտում գներն աճել են 3.5 տոկոսով, հայտնում է «Փաստինֆոն»: Հացամթերքի և ձավարեղենի գներն … Read more

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:  

«Մարտին սթար»-ի այս պաղպաղակը վտանգավոր է․ ՍԱՏՄ – Live News

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Տեսչական մարմնից մանրամասնում են՝  – լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» … Read more

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը

  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։    Հանդիպման ընթացքում քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը։   Կողմերը կարևորել են նախաձեռնության դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ պայմանավորվելով շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների … Read more

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

  Հայկական ժամանակ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ Հայաստանում ընդունել են ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։   «AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- ասվում է դեսպանության գրառման մեջ։     … Read more

Ադրբեջանի տարածքով ՀՀ կտարանցվեն պրոպան և պարարտանյութ

10 հուլիսի 2026 – 13:35 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցիկ եղանակով կուղարկվեն պրոպան և պարարտանյութ, հայտնում է APA-ն: Հուլիսի 10-ին Բալաջարի կայարանից կուղարկվի 14 վագոն պրոպան և 5 վագոն պարարտանյութ։ Հուլիսի 6-ին Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ եղանակով 30 վագոն պրոպան գազ էր ուղարկվել Հայաստան: Հուլիսի 6-ի դրությամբ Ադրբեջանից ՀՀ է ուղարկվել ավելի քան 14,000 … Read more

ԵՄ-ն խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը կարող է չհաստատվել

ԵՄ-ն խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է չհաստատվել, գրում է Euractiv-ը՝ վկայակոչելով եվրոպական բլոկի անանուն բարձրաստիճան դիվանագետին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների քսանմեկերորդ փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին։ «ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկն ասել է, որ բանակցությունները շարունակվում են, և որ փաթեթը կարող է … Read more