2025 թվականին «Զվարթնոց» օդանավակայանը ռեկորդ է սահմանել

2025 թվականին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել է 5.615.789 ուղևորի, ինչը ռեկորդ է օդանավակայանի համար: Այս մասին հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն: Ըստ աղբյուրի՝ օդանավակայանը գերազանցել է 2023-ին գրանցած ցուցանիշը (5.330.308): Նախորդ տարի «Զվարթնոց»-ով մեկնել է 2.805.078, ժամանել՝ 2.810.711 ուղևոր: Բացի այդ, 2025-ին Երևանի գլխավոր օդանավակայանով տեղափոխվել է 42.679 տոննա բեռ և փոստ: Սա ևս գերազանցել … Read more

ԵԱԶԲ-ը Հայաստանում կանխատեսում է սպառողական գների կայունություն

Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտնտեսական զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում Հայաստանում սպառողական ապրանքների գները կպահպանվեն նախորդ տարվա մակարդակում։ Կանխատեսվող գնաճը կկազմի 3,3%, ինչը տեղավորվում է Կենտրոնական բանկի սահմանած նպատակային միջակայքում՝ 3% ±1%։

Wizz Air-ը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի

Wizz Air ավիաընկերությունը ս.թ. հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված:

ԵԱՏՄ երկրներում արդյունաբերությունն աճել է 1,2%-ով

2025 թվականի հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 1,2%-ով ավելացել է՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Աճ է գրանցվել Միության գրեթե բոլոր երկրներում․ Ղրղզստանում՝ 10%, Ղազախստանում՝ 7,4%, Ռուսաստանում՝ 1%, իսկ Հայաստանում՝ 0,5%։ Միաժամանակ, վերամշակող արդյունաբերության արտադրանքի թողարկումը աճել է 2,5%-ով։

Հեղուկ գազի թանկացումը պայմանավորված է մատակարարման խնդիրներով և շուկայում սպեկուլյացիայով. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում հեղուկ գազի գների կտրուկ աճի պատճառներին՝ նշելով, որ այն պայմանավորված է միաժամանակ մի քանի գործոններով։ «Սովորաբար Իրանից հեղուկ գազ ներմուծում ենք ձմռան ամիսներին, երբ Վերին Լարսի անցակետում առաջանում են խնդիրներ, և շուկայում գների որոշակի բարձրացում է տեղի ունենում։ Այդ պարագայում Իրանից ներկրումն ավելի ձեռնտու է … Read more

Ռուսական հեղուկ գազը շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ-ն քննարկում է ՌԴ-ից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը: «Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները … Read more

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է

Ըստ World Travel Index վարկանիշի տվյալների՝ Հայաստանը 193 երկրների շարքում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ հայտնվելով զբոսաշրջիկների համար անվտանգության մակարդակով համաշխարհային առաջատարների թվում: Ինդեքսը կազմվել է հատուկ մեթոդաբանությամբ, որն օգտագործում է արհեստական բանականություն և վերլուծում է այն հիմնական պարամետրերը, որոնք ազդում են ճանապարհորդների հարմարավետության ու անվտանգության վրա: Առաջին տեղը զբաղեցրել է Տուվալու պետությունը։ Լավագույն տասնյակում են … Read more

Հայաստանում զբաղվածների մեծ մասն աշխատում է առևտրի ոլորտում. ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հրապարակել է «Աշխատաշուկա. Եվրասիական տնտեսական միության վիճակագրությունը» ժողովածուն, որն ներառում է 2020-2024 թվականների տվյալները: Փաստաթղթում արտացոլված են աշխատուժի թվաքանակի ցուցանիշները, դրա կառուցվածքն ըստ սեռի, տարիքի, կրթական մակարդակի, զբաղվածության ոլորտների, ինչպես նաև գործազրկության մակարդակը: Զեկույցի համաձայն՝ 2024 թվականին Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը բաժին է ընկել մեծածախ և մանրածախ առևտրի, ինչպես նաև տրանսպորտային … Read more

Թրամփի հայտարարությունը կազդի՞ Հայաստան-Իրան հարաբերություննրի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարեց, որ Իրանի հետ գործարք անող պետությունները 25% մաքսատուրք պիտի վճարեն: ՀՀ-ն ռիսկային գոտո՞ւմ է, վերլուծում է տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը: Մանրամասները՝ տեսանյութում: