Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի. Փաշինյան

Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այժմ Հայաստանը չի բախվում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության խնդրին։ Երբ անհամատեղելիություն առաջանա, Հայաստանը կկայացնի որոշում, որը կհամապատասխանի ժողովրդի կամքին և նրա շահերին»,- ասել է Փաշինյանը:

Երևանը՝ Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաք

«Numbeo» հարթակի տվյալներով՝ 2025 թվականի վերջի դրությամբ, տարածաշրջանի երեք մայրաքաղաքներում կյանքի ծախսերը էապես տարբեր են։ Երևանում չորս հոգանոց ընտանիքին ամսական անհրաժեշտ է մոտ 2․690 ԱՄՆ դոլար, իսկ մեկ անձին՝ շուրջ 740 դոլար։ Թբիլիսիում նույն ծախսերը կազմում են մոտավորապես 2․340 դոլար ընտանիքի համար և 640 դոլար՝ մեկ անձի համար։ Բաքվում չորս հոգանոց ընտանիքի ամսական ծախսերը կազմում … Read more

ՄԱԿ-ը 2026 թվականին Հարավային Կովկասի տնտեսության աճի դանդաղում է կանխատեսում

Հարավային Կովկասի երկրների տնտեսությունը 2026 թվականին, ըստ ՄԱԿ-ի կանխատեսման, կզարգանա ավելի չափավոր տեմպերով. «առևտրային հանգույցի» էֆեկտը Ռուսաստանի համար աստիճանաբար թուլանում է, և առաջին պլան են մղվում ներքին բարեփոխումները։ Աճի առաջատարը շարունակում է մնալ Վրաստանը՝ 5,4 տոկոս ցուցանիշով՝ զբոսաշրջության, շինարարության ոլորտի և ներդրումային նախագծերի ակտիվ զարգացման շնորհիվ: Հայաստանը, չնայած արտաքին ռիսկերին, ցույց է տալիս կայուն բարձր … Read more

6 ամիս է՝ կառավարում եք, ո՞ւր են ձեր տնտեսումները. Ղազինյան

Կեղծ թեզերով փորձում են սևացնել Սամվել Կարապետյանին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: Նրա խոսքով՝ ո՛չ վարկերի տոկոսները, ո՛չ տնօրենների խորհրդի պարգևավճարները չեն մտնում սակագնի մեջ. «Չի մտնում, հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Սամվել Կարապետյանին ուզում են սևացնել»: Ղազինյանը հիշեցրել է 2018-ի ապրիլին դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը … Read more

Կամ պետությունը պետք է սուբսիդավորի՝ «Երևանի ՋԷԿ»-ի ու ԲԷՑ-ի վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը պետք է թանկանա. Ղազինյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց և հայտարարեց, որ սպառողների համար հոսանքի սակագինը չի բարձրանում, բայց այստեղ կան մի քանի խնդիրներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ «Էներգահամակարգի ամբողջ բալանսն ունի և՛ մինուսներ, և՛ պլյուսներ, այսինքն՝ ինչ-որ կազմակերպություններ ունենում են ֆինանսական մինուսներ, ինչ-որ կազմակերպություններ՝ պլյուսներ։ ՀԾԿՀ-ի կողմից տրված … Read more

Սամվել Կարապետյանը պայքարելու է մինչև վերջ. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և սեփականատիրոջ դիրքորոշմանը։ Ղազինյանի խոսքով՝ լիցենզիայի հետ կապված դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի արվել։ «Չեմ կարծում, որ բանակցություններն արդյունք կտան: Իրենց ծրագրած պլանը մեր պլաններին չի համապատասխանում։ Մեր պլանը շարունակելն ու պայքարելն է»,- ասել է նա: Նա նաև փոխանցել է … Read more

Իշխանության թեզերը մառազմ են. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն արձագանքել է իշխանություններին այն թեզերին, թե Սամվել Կարապետյանի թիմը միտումնավոր է հոսանքազրկումներ հրահրում՝ իշխանությանը վնասելու համար։ Նա նշել է, որ նման պնդումներն ուղղակի անհեթեթություն են: «Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող ՀԷՑ-ն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իշխանություններին վնաս լինի։ Նախ, բոլորս շատ լավ … Read more

Վրաստանը տարանցման վճար կգանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների երկրորդ մատակարարման համար

«Мега Трейд» ընկերության տնօրեն Կարեն Այրիյանը հայտնել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների երկրորդ մատակարարման ընթացքում Վրաստանը կգանձի տարանցման վճար։ Այս անգամ ներմուծվելու է ոչ միայն Premium դասի, այլև Regular բենզին։ Այրիյանի խոսքով՝ սահմանված վճարը էական ազդեցություն չի ունենա վառելիքի վերջնական գնի վրա, քանի որ գները առավելապես կախված են փոխարժեքների տատանումներից և համաշխարհային շուկայի իրավիճակից։ Մատակարարումների … Read more

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամքերթի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին տեղեկությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 7-ին տեղեկություն էին տարածել, որ Բաքուն հունվարի 8-ին նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Նշվել էր, որ … Read more