Հայաստանը՝ ռուսաստանցիների ամառային հանգստի նախընտրելի ուղղությունների եռյակում

Ավիատոմսերի գնման «Ավիասեյլս» ծառայության տվյալներով՝ ռուսաստանցիների 9%-ը ծրագրում է իր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում։

Օտարերկրյա ամրագրումների մեջ առաջատարը Ռուսաստանի քաղաքացիների համար Թուրքիան է՝ կազմելով բոլոր արտասահմանյան ամրագրումների 15%-ը։ Այնուհետև հաջորդում է Չինաստանը (9%)։ Հարևան Վրաստան հանգստի մեկնել է պատրաստվում ռուսաստանցիների 6%-ը։

Leave a Comment