Երևանը դարձել է տարածաշրջանի առաջատարը ուղիղ ավիաչվերթների թվով

«Wizz Air» լոուքոսթեր ավիաընկերության կողմից Նիդերլանդներ և Բելգիա նոր չվերթների գործարկման հայտարարությունից հետո Երևանը տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցրել ուղիղ ավիահաղորդակցությունների թվով։

Ներկայումս Հայաստանի մայրաքաղաքից հասանելի է 80 ուղղություն դեպի 32 երկիր։

Ուղիղ չվերթների մեծ մասը Երևանը կապում է Ռուսաստանի քաղաքների հետ (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կազան և այլն), որոնք իրականացվում են «Աէրոֆլոտ», «FlyOne Armenia», «Azimuth» և այլ ավիաընկերությունների կողմից։

Leave a Comment