ՌԴ-ն մայիսի 30-ից սահմանափակելու է Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը

Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։ Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»։

Հայաստանի ատոմային էներգետիկան կարող է հայտնվել վտանգի տակ․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

Ռուսաստանի միջուկային տեխնոլոգիաներից Հայաստանի հրաժարվելը կարող է հանգեցնել ատոմային էներգետիկայի ոլորտում կուտակված կարողությունների կորստի։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։ Նրա խոսքով՝ Հայաստանը Կովկասում մնում է միակ երկիրը, որը «հպարտորեն կրում է ատոմային էներգետիկայի դրոշը»՝ ապահովելով էներգահամակարգի կայունությունն ու լուծելով էներգամատակարարման առանցքային խնդիրները։ Սակայն, ըստ նրա, Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու հետևանքով այդ … Read more

8 մլն դոլար՝ Լուսագյուղի զարգացման համար. ինչ աշխատանքներ են կատարվել

8 մլն դոլար է ներդրել Armenian Future բարեգործական հիմնադրամը Արագածոտնի մարզի Լուսագյուղ բնակավայրը Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը դարձնելու համար: Հիմնադրամն այս գյուղը զարգացնելու համար 5 ուղղությամբ է աշխատել. դպրոց-կրթություն, ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, տեղական տնտեսություն, մշակույթ ու առօրյա կյանք: Alpha News-ի հետ զրույցում Armenian Future բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանը պատմել է, թե ինչու է ընտրությունը կանգ … Read more

Ղազախստանը չի կատարի «Գազպրոմ»-ից 1,4 մլրդ դոլար բռնագանձելու վերաբերյալ միջազգային արբիտրաժի որոշումը

Ղազախստանը չի պատրաստվում կատարել «Նաֆտոգազ»-ի օգտին կայացված միջազգային արբիտրաժային որոշումը, որով «Գազպրոմ»-ից պետք է բռնագանձվի 1,4 միլիարդ դոլար։ Խոսքը վերաբերում է Միջազգային արբիտրաժային դատարանի՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերաբերյալ վեճի վերաբերյալ որոշմանը։ Վերջերս «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի դատարանը՝ Ղազախստանում գործող հատուկ ֆինանսական գոտու առանձին դատական համակարգը, որը գործում է բրիտանական իրավունքի շրջանակում, թույլատրել էր … Read more

Հայկական ելակն արգելքի տակ. ինչ է կատարվում Բագրատաշենի անցակետում

Հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Նշեմ, որ մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր … Read more

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ռուսական գազի արտոնյալ գինը ՀՀ-ի համար կարող է դառնալ շուկայական. Պեսկով

Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ … Read more

ՀԷՑ-ի հետ կապված գործընթացն ավարտական փուլում է․ Դավիթ Խուդաթյան

«Արարատ ցեմենտն» ազատագրելու որոշումից մենք հետ չեն կանգնել։ Մենք չենք պատրաստվում գնալ ու հենց էս պահին այն ազատագրել, այդ հարցը, ինչպես ՀԷՑ-ի հետ կապված հարցը, լուծվելու է Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «ՀԷՑ-ի հետ կապված, իմիջիայլոց, արդեն գրեթե գործընթացն ավարտական փուլում … Read more

Հայաստանից Ռոստովի մարզ սուրճի ներմուծումն առաջին նվազել է 4,3 անգամ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից Դոնի տարածաշրջան է ներմուծվել 17 տոննա սուրճ։ Ներմուծվող արտադրանքի վերահսկողությունը իրականացրել են «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները՝ Ռոստովի, Վոլգոգրադի և Աստրախանի մարզերում, ինչպես նաև Կալմիկիայի Հանրապետությունում։ Գերատեսչության տվյալներով՝ արտադրանքը ներմուծվել է ՌԴ տարածք՝ բույսերի կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողության գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։ Միջոցառումների արդյունքում ամբողջ սուրճը թույլատրվել է շրջանառության մեջ մտցնել։ 2025 թվականի նույն … Read more

Ռուսաստանցիների համար Հայաստանը հունիսյան հանգստի ամենապահանջված ուղղություններից է

«Островок» հյուրանոցների և բնակարանների առցանց ամրագրման ծառայության տվյալներով՝ Հայաստանն ընդգրկվել է հունիսին ռուսաստանցիների հանգստի համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների թոփ 10-ում։ Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանում ամրագրումների քանակն աճել է 22 տոկոսով։ Արտերկրի ուղղություններից առավել մեծ պահանջարկ ունեն Բելառուսը, Թուրքիան, Աբխազիան, Վրաստանը, Իտալիան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ճապոնիան ու Թաիլանդը։

Ռուսաստան ժամանող միգրանտները պետք է օրինապահ լինեն․ Վոլոդին

Ռուսաստան ժամանող բոլոր միգրանտները պետք է հետևեն ՌԴ օրենքներին, իմանան ռուսերեն և հարգեն երկրի ավանդույթները։ Այս մասին «Вести»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Երբ խոսքը վերաբերում է միգրանտների վարքագծին, մենք ընդգծում ենք, որ նրանք պետք է լինեն օրինապահ քաղաքացիներ, որոնք այստեղ են եկել աշխատելու նպատակով։ Նրանք պետք է գիտակցեն, որ ցանկացած … Read more