Կուրսկի մարզում հայտնաբերվել է ՀՀ-ից ներմուծված արևմտյան ծաղկային տրիպսով վարակված 27,8 հազար վարդի խմբաքանակ

Կուրսկի մարզում մայիսի 12-ին Ռոսսելխոզնադզոր-ի տարածքային վարչությունը հայտնաբերել է Հայաստանից ներմուծված 27,8 հազար կտրված վարդ, որոնք վարակված էին արևմտյան ծաղկային տրիպսով։ Վնասատուն հայտնաբերվել է տեղական խանութներում վաճառքի համար նախատեսված ծաղիկների մեջ։

Բեռի սեփականատիրոջը տրվել է ծանուցում՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Իրականացվել է կարանտինային բուսասանիտարական ախտազերծում, որի արդյունքում վնասատուները ոչնչացվել են։ Մշակումից հետո վարդերը թույլատրվել են վաճառքի։

«Արևմտյան ծաղկային տրիպսը ամերիկյան ծագում ունեցող կարանտինային վնասատու է, որը լուրջ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի ջերմոցային տնտեսությունների համար։ Այս վնասատուն կարող է ախտահարել շուրջ 250 տեսակի բույսեր՝ ինչպես դեկորատիվ, այնպես էլ բանջարաբոստանային մշակաբույսեր։ Բացի այդ, տրիպսը հանդիսանում է բույսերի վտանգավոր վիրուսային հիվանդությունների փոխանցող», — պարզաբանել են Ռոսսելխոզնադզորից։

Leave a Comment