ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վիրաբյանը • Tribune.am

Վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:  Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Դանիել Դանիելյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։

Փոխքաղաքապետի պաշտոնից՝ փոխնախարար

Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։