Ղարաբաղից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. Արփինե Սարգսյան – Live News

Արդեն իսկ ունենք Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: «Շուրջ 1000 դիմումներ, այսինքն՝ հրամանագրի նախագծեր, ՀՀ նախագահի աշխատակազմում են, այսինքն՝ օրերի կտրվածքով ևս 1000 անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսն արագացնել»,- ասաց նա: