42-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ … Read more

Քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ -Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 23-ին և 25-29-ը, -Հերացի փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 25-ին և 29-ին, -Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 27-ին։ Ալավերդի քաղաքում՝ -Սայաթ-Նովա փողոց՝ դեկտեմբերի 25-ին և 28-29-ը, Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 23-25-ը … Read more

Թբիլիսիի դատարանն ուժի մեջ է թողել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հեռակա կարգով ձերբակալությունը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նատո Խուջաձեն ուժի մեջ է թողել նախկին վարչապետ և նախկին ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հեռակա կարգով նախնական ձերբակալությունը, հաղորդում է Грузия Online-ը։ Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Գիորգի Գախարիայի դեմ՝ 2019 թվականի հունիսի 20-21-ին Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցը ճնշելու և Չորչանա գյուղում … Read more

Անկանխիկ գործարքների դեպքում որ վճարների համար հետվճար չի նախատեսվում․ Դավիթ Խաչատրյան

Անկախիկ գործարքներով հետվճարի համակարգը ներդրվել է 2022 թվականի կեսին և մի քանի նպատակ է հետապնդում, նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը։ Նրա խոսքով՝ նախ և առաջ համակարգը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին և նպաստառուներին իրենց վարքագծի փոփոխության արդյունքում բարձրացնել կենսաթոշակի կամ նպաստի չափը։ Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ … Read more

Ավանեսյանը ներկայացրել է՝ ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ի պատասխան գործատուների, հաշվապահների, ֆինանսիստների կողմից հնչող հարցի, ներկայացրել է՝ ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը: «Ուզում եմ տեղեկացնել, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը՝ նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»»,- ասվում է հաղորդագրությունում:

Արձանագրվել է գրիպով և ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։ Հայաստանում շարունակում են … Read more

ԱՍՀ նախարարության հերքումը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հերքում են սոցցանցերում տարածված լուրերն այն մասին, որ Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։ «Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել … Read more

Որ ընկերություններին Կառավարությունը արտոնություն տվեց

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից: «Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 32.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 4.3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նեկայումս առկա է 258 աշխատատեղ՝ 311 հազար դրամ … Read more

Օրինական գույքը օտարման պայմաններում գնահատվել է որպես ապօրինի․ փաստաբան Վարազդատ Ասատրյան

Հունվարի 8-ին Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի նկատմամբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ։ Iravaban.net-ի հետ զրույցում Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը տեղեկացրել է, որ այս պահին դատավարությունը գտնվում է հարց ու պատասխանի փուլում։ Նրա խոսքով՝ հայցը պաշտպանական կողմի համար այս փուլում … Read more

ԱՐՔԱ քարտով անկանխիկ վճարում կատարելիս 2% հետվճար չեք ստանա, եթե…

Հարգելի՛ քաղաքացիներ, այս անգամ եկե՛ք հասկանանք, թե ԱՐՔԱ վճարային համակարգով (ԱՐՔԱ քարտով) անկանխիկ վճարում կատարելու դեպքում 2% հետվճարի տրամադրման վերաբերյալ միջոցառման շրջանակներում որ գործարքներից հետվճար չի ձևավորվում: Այսպիսով, ԱՐՔԱ քարտով անկանխիկ վճարում կատարելիս 2% հետվճար չեք ստանա, եթե այդ վճարումը կատարել եք