Արշակ սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը ժամը 11.30–ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբաններից Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին կալանավորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։ Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել … Read more