2026-ին ռազմական ակադեմիան ավարտող մեր տղաները բնակարան կստանան. Պապիկյան

Սոցիալական երաշխիքները, բնակապահովումը կարևոր դեր ունեն զինվորական մասնագիտության ընտրության հարցում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: «Մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2026-ին ռազմական ակադեմիան ավարտող մեր տղաները կստանան բնակարան: Դա ենթադրում է, որ մինչև 80 քառակուսի մետր չափերով բնակարանը, որը կարող է արժենալ մինչև 35 միլիոն … Read more

Նիպահ վիրուսի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները Հայաստանում տարածված չեն․ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ

Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից՝ հղում անելով ԱՀԿ-ին: «Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։ Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև … Read more

Կառավարությունը մտադիր է լուծել խցանումների հարցը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է երթևեկության խցանումների հարցին և հետաքրքրվել դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքներից: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբն արդեն երկու աշխատանքային հանդիպում է անցկացրել: Ըստ փոխվարչապետի՝ արձանագրվել են հիմնական անելիքները, որոնք կարող են առաջին փուլում էական նշանակություն ունենալ, որոշվել է երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ անելիքների … Read more

«Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու … Read more

Սեյրան Օհանյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Սեյրան Օհանյանը կարեւորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ առումով ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերը: Խմբակցության ղեկավարը երախտագիտություն է հայտնել շվեյցարական կողմին Հայաստանի համար կարեւոր եւ զգայուն … Read more

Ու՞մ է վերաբերելու երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու հնարավոր որոշումը

Հայաստանը և Թուրքիան քննարկում են երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու հարցը: Այսօր Կառավարության նիստից հետո ունեցած ճեպազրույցի ընթացքում ի պատասխան հարցին, թե ու՞մ է վերաբերում այս որոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը հայերի կամ թուրքերի մասին չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա ՀՀ քաղաքացի, որ հայ չէ, և կա նաև … Read more

Չարենցավանի համայնքային ոստիկանները Ալափարս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում հունվարի 26-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ալափարս գյուղի 53-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Հետախուզվողը Գերմանիայի իրավասու մարմնի կողմից հանձնվել է ՀՀ-ին

Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ռ.Պ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ (Call center case), հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:Iravaban.net-ը տեղեկանում է Դատախազությունից։ Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ռ.Պ.-ի … Read more

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախորդ նախագահի հետ

Ստրասբուրգ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Iravaban.net-ը տեղեկանում է Արտաքին գործերի նախարարությունից։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: