Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար․ կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները, և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ … Read more