Շտապ օգնության համակարգում նախատեսվում է ներդնել մոտոմիավորներ․ կառավարությունը սահմանում է գործունեության նոր պայմաններ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2025թ սեպտեմբերի 25-ի համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։  Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայամնում գործունեության իրականացման համար նոր` Մոտոմիավորի գործունեության իրականացման պայմանները և պահանջները: Նախագծի … Read more

Միասնական սոցիալական ծառայությունը իրազեկում է փետրվար ամսվա կենսաթոշակների վերաբերյալ

2026 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է: Iravaban.net֊ը տեղեկանում է ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից։ Հիշեցնենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր առկա թերությունների կասկածի պատճառով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱՌԳՈ-ՖԱՐՄ», «ԱՐՋԻՋԻ», «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ՀՈՎԱՐՏ 20», «ՖԱՐՄ ՍԻՍԱՐ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի փետրվարի 2-ին տրվել է շրջանառության դադարեցման (հետկանչի) կարգադրագիր։ Iravaban.net-ը տեղեկանում է Տեսչական մարմնից։ Հետկանչի կարգադրագիր է ներկյացվել «Վանկոմիցին, վանկոմիցին (վանկոմիցինի հիդրոքլորիդ) 1000մգ, կաթիլաներարկման լուծույթի կամ ներքին ընդունման լուծույթի դեղափոշի (1)» (արտադրող՝ «Ինտերֆարմա» ՍՊԸ, Ռուսաստանի Դաշնություն) դեղի՝ 020324 … Read more

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի գրառումը․ «Թրամփը շարունակում է նախապատրաստվել Իրանի դեմ նոր հարձակմանը, որն, ըստ նրա, լինելու է շատ ավելի ընդգրկուն, քան 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը։ ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր է տեղափոխում Իսրայելի պաշտպանության համար՝ Իրանի հնարավոր պատասխան հարվածից պաշտպանվելու նպատակով։ Ամերիկյան նավատորմն ու ավիացիան կուտակվել են Իրանի սահմանների մոտ։ Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները նախազգուշացվել են … Read more

Արշակ սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց. Արսեն Բաբայան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, այսօր՝ փետրվարի 3–ին, հրապարակվեց Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը. կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Այս մասին հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ միայն վերացվեց Արշակ սրբազանի քրոջ երեխաների ետ հանդիպման արգելքը։ Նախօրեին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացվել ավելի խստացնելու տեսակցությունների արգելքը։

23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք է բացահայտվել

Օրերս Ագարակ սահմանային անցման կետում` ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ  մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: … Read more

Իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Թեև Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը, սակայն սա այն ուղղությունն է, որտեղ իշխանության բլիցկրիգը ձախողվել է ու իշխանության նոր պլանավորումները մեկը մյուսի հետևից տապալվում են: Իշխանությունն իր պարտությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունի, հետ քաշվի ու սեփական քաղաքական կապիտալը … Read more

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը, վերջերս մեկնարկած քաղաքական և անվտանգային հարցերով ռազմավարական երկխոսության օրակարգը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ … Read more

Սևանա լճի ափամերձ տարածքից քանդվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան … Read more