Միանում ենք հայերին՝ սգալով և տուրք մատուցելով․ ԱՄՆ դեսպանատան հայտարությունը Սումգայիթի ջարդերի տաերելիցի կապակցությամբ

Այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։ Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը։ «Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- նշված է հայտարարության մեջ:

Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցն է

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային … Read more

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Մաստարա-Լանջիկ, Նորավան-Կապան ավտոճանապարհները և … Read more

Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման և կենսաթոշակային երաշխիքների հստակեցման վերաբերյալ փոփոխությունների նախագիծ

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան կողմից հանրային քննարկման ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով … Read more

Գևորգ Քոչարյանն ընդունել է ԹՊԻՀ գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարող Մարի Կուրթին

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարող Մարի Կուրթին և ԹԻՊՀ “Քրեական արդարադատության բարեփոխումների” ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների ձևավորման հեռանկարները: Նախարարի տեղակալը … Read more

Մեկնարկել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը

Ազգային ժողովում մեկնարկել է Պացիենտների  իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը: Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջից։ Երկօրյա համաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։ Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) կենսաբժշկության և առողջապահության բնագավառներում մարդու իրավունքների վերաբերյալ իրավաբանական պարտադիր ուժ … Read more

Զենք-զինամթերք են հայտնաբերել

Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Նորագավիթի ջերմոցների հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տիպի և տրամաչափի 321 փամփուշտ և ծխանռնակ:ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել … Read more

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված. ՔԿ

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։ Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:  

Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն

Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Փաշինյանի և Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական … Read more