Գևորգ Քոչարյանն ընդունել է ԹՊԻՀ գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարող Մարի Կուրթին

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարող Մարի Կուրթին և ԹԻՊՀ “Քրեական արդարադատության բարեփոխումների” ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների ձևավորման հեռանկարները:

Նախարարի տեղակալը կարևորել է շարունակական համագործակությունը՝ ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: Կողմերը պատրաստակաություն են հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը:

Leave a Comment