Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին․ Ալի Շամխանի

Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա։ Այս մասին գրել է Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին։ «Ցանկացած միջամտություն, որը կեղծ պատրվակով ոտնձգություն կլինի Իրանի անվտանգության դեմ, կբախվի ջախջախիչ պատասխանի։ Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, այլ ոչ թե արկածախնդիր թվիթների թեմա»,-գրել է նա։

Իրանում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կան զոհեր

Իրանի արևմուտքում ոստիկանների վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 17-ը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ Գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր ոստիկանության և ցուցարարների միջև բախումների մասին Լորդեգան քաղաքում։ Այնտեղ բողոքի ցույցերը վերածվել էին ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, իսկ մի քանի ոստիկան վիրավորվել է։ Որոշ ցուցարարներ սկսել են … Read more

Որպես հաղթանակած երկիր՝ մենք խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին. Ալիև

«Ադրբեջանը լուծեց իր տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ», – Ամանորյա ուղերձում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ անցնող տարում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը «մտավ պատմության դասագրքեր»։ «Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը, ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից», … Read more

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ հրդեh է բռնկվել. կա 40 զnհ

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ հրդեհ է բռնկվել, հաղորդել է Skу News-ը։ Ըստ Le Nouvelliste-ի՝ զոհերի թիվը կազմում է 40 մարդ: Ըստ The Mirror-ի՝ եւս տասը մարդ այրվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել բարում, որտեղ ավելի քան 100 հաճախորդներ են եղել։ Skу News-ի տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառը դեռևս անհայտ է։

Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք. Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով ներկայացնում ենք ստորև. Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն համայն աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույզ մեր ողջ ժողովրդին։ Անցնող տարին ազգիս … Read more