Իրանում պայթյունների նոր ալիք է սկսվել

Պայթյունների նոր ալիք է ցնցել Իրանի քաղաքները. հարվածներ են հասցվել Թավրիզում, Դեզֆուլում, Նահավանդում և Կանգավարում, ինչպես նաև Խարգում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Fars-ի թղթակցի տեղեկատվության համաձայն՝ պայթյուններ են լսվել Թավրիզ, Դեզֆուլ, Խարգ կղզում, Նահավանդ և Կանգավար (գտնվում է Քերմանշահ նահանգում) քաղաքներում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Վերոնշյալ բոլոր քաղաքները գտնվում են երկրի արևմուտքում։

Ռումբերը կընկնեն Իրանի վրա ամենուրեք․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունը Իրանը կդարձնի չափազանց վտանգավոր՝ ամենուրեք ռումբեր կթափվեն «Եվ վերջապես, Իրանի մեծ և հպարտ ժողովրդին ես սա եմ ասում. ձեր ազատության ժամը մոտ է։ Մնացեք ապաստանած։ Մի՛ լքեք ձեր տները։ Դրսում շատ վտանգավոր է։ Ռումբերը կընկնեն ամենուրեք», – ասել է Թրամփը TruthSocial-ի իր էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի սկսել է ռազմական լայնամասշտաբ օպերացիա․ Թրամփ

Ըստ РИА Новости-ի՝ ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփն անձմաբ է հայտարարել Իրանի դեմ ռազմական լայնամասշտաբ օպերացիա սկսելու մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի համբերության բաժակը լցվել էր Իրանի հետ միջուկային հարցի շուրջ բանակցությունների հարցում, ուստի մենք ստիպված են էինք սկսել ռազմական գործողություն։ Իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան մեկնելուց «Իսկ … Read more

Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի չորս այլ քաղաքներում ևս

Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանից բացի Իրանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Ղոմում, Սպահանում, Քերմանշահում և Քարաջում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարեց, որ սկսել է «կանխարգելիչ» հարված Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։ «Fars-ի թղթակիցը հաղորդում է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաև Սպահան, Ղոմ, Քարաջ և Քերմանշահ քաղաքներում », … Read more

Իրանից տեղեկությունները շատ սահմանափակ են, իսկ իրավիճակը զարգանում է րոպե առ րոպե․ իրանագետ

Իրանի նկատմամբ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում՝ հատկապես առայժմոչ հուժկու բնույթով․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Եթե հաշվի առնենք այն, որ իսրայելական ԶԼՄ-ները փորձում են այս հարվածը ներկայացնել համատեղ իսրայելա-ամերիկյան հարձակում, մինչդեռ ԱՄՆ զորամիավորումներն առայժմ դրան չեն մասնակցում, խնդիրը պարզ է՝ ստանալ իրանական հակահարված, որն անխուսափելի է լինելու և պատերազմի մեջ ներքաշել … Read more

Օմանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հրաժարվել հարստացված ուրանի իր պաշարներից

ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Իրանը համաձայնել է հրաժարվել հարստացված ուրանի բոլոր պաշարներից, ինչը Վաշինգտոնի գործարքի հիմնական պահանջներից մեկն է, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։ Վերջինս նպաստել է Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հաղորդագրությունների փոխանակմանը իրանական միջուկային հարցի շուրջ Իրան-ԱՄՆ խորհրդակցությունների երրորդ փուլի ընթացքում, որն ավարտվել է հինգշաբթի։ «Իրանի հարստացված ուրանի ներկայիս պաշարների … Read more

Իսրայելը հարվածեց Իրանին աֆղան-պակիստանյան բախման բռնկումից մեկ օր անց․ քաղաքագետ

Եթե Իսրայելի հարվածը եղել է Թեհրանին, դա նշանակում է, որ թիրախավորվել է թերեւս շատ կոնկրետ պաշտոնյա կամ պաշտոնյաների շրջանակ․ գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը: «Առայժմ տեղեկություններ չկան, թե հատկապես ինչ թիրախ է դիտարկել Իսրայելը: Պաշտոնական Թեհրանը տարածել է միայն տեղեկություն, որ Թեհրանում լսվել են պայթյուններ: Առայժմ ավելի կոնկրետ տեղեկություն, թե հատկապես ինչ օբյեկտում, իրանյան լրատվամիջոցները … Read more

«Կանխարգելիչ» հարվածներ Իրանին՝ Իսրայելից – ABCMEDIA

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանին «կանխարգելիչ» հարված հասցնելու մասին։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ Իրանի տարածքում հարվածներ են հասցվել մոտ 30 թիրախի, այդ թվում՝ Իրանի նախագահի նստավայրին և հետախուզական ծառայության գլխավոր շտաբին։ Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանում 3 պայթուն է հնչել։ Ըստ Ynet-ի՝ գործողությանը մասնակցում է նաև ամերիկյան բանակը։

Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ տեսուչներին իր օբյեկտներ մուտք գործելու թույլտվություն տալու հարցը․ Օմանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է քննարկել ամերիկացի տեսուչների մուտքը իր տարածք՝ Միացյալ Նահանգների հետ հնարավոր միջուկային համաձայնագրի պահպանմանը հետևելու համար, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։ Օմանի արտաքին գործերի նախարարը Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային դոսիեի վերաբերյալ խորհրդակցությունների երրորդ փուլի ընթացքում, որն ավարտվել է հինգշաբթի երեկոյան Ժնևում, հաղորդագրություններ է փոխանակել Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների … Read more

Մեծ Բրիտանիան Իրանից դուրս է բերել իր դիվանագետներին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ լարված իրավիճակով պայմանավորված՝ իր դիվանագիտական կորպուսին ժամանակավորապես դուրս է բերում Իրանից: Ըստ չինական «Սինխուա» գործակալության՝ Իրանում Բրիտանիայի դեսպանատունն այժմ շարունակում է գործել հեռավար։ Բրիտանական կառավարությունն, ըստ գործակալության, Իրանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է առավել քան զգոն ու զգույշ լինել և հետևել անվտանգության նախազգուշացումներին: