Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը – Live News

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը եղել է ապահերմետիկացման սենսորի սխալ գործարկումը: Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Որոշ ժամանակ անց Ռոսավիացիայից հայտնել են, որ օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում։ Sputnik Արմենիային  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել … Read more

Գյումրի–Մոսկվա թռիչքը տագնապի ազդանշան է տվել և վայրէջք կատարել Մախաչկալայում

Գյումրիից Մոսկվա ուղևորվող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի ընթացքում տագնապի ազդանշան է տվել և կատարել արտակարգ վայրէջք Մախաչկալայում, հայտնում է ТАСС-ը։ Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռի հետ կապված արձանագրվել է տեխնիկական խնդիր, ինչի պատճառով թռիչքը ժամանակավորապես դադարեցվել է։ Նշվում է, որ օդանավը հետագայում կշարունակի իր ուղղությունը, սակայն վերսկսման ժամկետը դեռ հստակ չէ։