Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին: