Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 20 վագոն ցորեն • Tribune.am
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 20 վագոն ցորեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ ցորենով բեռնված 20 վագոնից բաղկացած երկաթուղային շարժակազմը ճանապարհվում է Բիլաջարի կայարանից։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 8 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ։