Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհին փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել

Մայիսի 20-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 76-րդ կմ-ի աջակողմյան հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Միջոցառման նպատակն էր նվազեցնել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը և ապահովել երթևեկության անվտանգությունը։ Աշխատանքների արդյունքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից հեռացվել է մոտ 40 խմ քարային զանգված։ Աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական … Read more

Սևանում 19-ամյա երիտասարդի uպանnւթյան գործով կան կալանավորվածներ – Live News

Սևանում 19-ամյա երիտասարդի uպանnւթյան գործով կան կալանավորվածներ։ Այս մասին  հայտնում են Գլխավոր դատախազությունից։ 21.02.2026 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։ Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 21-ի կեսօրին Սևանի կենտրոնական հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ Արամ Խաչատրյանին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ Երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա զինծառայող է։