Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգեց
20 Նոյեմբերի, 2025 Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակից Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը։ Նշենք, որ Մովսես Շարբաթյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։ Այժմ քննարկվում է Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։