«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: … Read more

Հենց այս հաղթանակներով ենք մենք հզոր ու կանգուն. Գագիկ Ծառուկյան

31 Մայիս, 2025 21:54 «Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին, որոնք Գերմանիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ արձանագրեցին»,-գրում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա նշում է՝ սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ … Read more

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»:

Past.am | Գասպերինին կգլխավորի «Ռոման»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Բերգամոյի «Ատալանտայի» իտալացի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կգլխավորի «Ռոման», հաղորդում է x.com/fabrizioromano-ն։ Սպասվում է, որ 67-ամյա մասնագետը 3 տարվա պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ եւ կստանա տարեկան 6 միլիոն եվրո։ Գասպերինին 2016 թվականից է գլխավորում «Ատալանտան», որը նրա ղեկավարությամբ դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր։ Իտալիայի ավարտված … Read more

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել է երրրոդ տեղը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,166 միավորով 7-րդն է։ Մանրամասները՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տեսանյութում:

Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) սև գոտիներ է շնորհել դերասաններ Ջեքի Չանին և Ռալֆ Մաչիոյին։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ «Կարատե տղան» ֆիլմաշարի յոթերորդ մասի գովազդային արշավի շրջանակներում։ Սև գոտիները դերասաններին հանձնել է WKF-ի գլխավոր քարտուղարը։ «Կարատեն կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային մշակույթում և բազմաթիվ համայնքներում։ Այն խորհրդանշում … Read more

Հայաստանը երրորդ մեդալն է նվաճել 2025 թվականի Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունում

30 Մայիսի 2025, 22:43 Հայաստանը երրորդ մեդալն է նվաճել 2025 թվականի Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունում։ Արթուր Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ օղակների վարժությունում հավաքելով 14.366 միավոր։ Մինչ այդ 17-ամյա Համլետ Մանուկյանը դարձել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալ: Նշենք, որ 2025 թվականի մայիսի 26-ից 31-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում … Read more

«Ալ Նասրը» Ռոնալդուին փոխարինող է գտել

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կողմնորոշվել է Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու հարցում, հայտնում է The Telegraph-ը: Ակումբը դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստի ապագան «Լիվերպուլում» դեռևս անորոշ է: Անգլիական ակումբը նոր առաջարկ է նախապատրաստում Դիասի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Դիասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ մարզիկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։ Դիտումների քանակ2

Ֆրանսիայի վեցակի չեմպիոնը դուրս մնաց Լիգա 1-ից

Ֆրանսիայի վեցակի չեմպիոն և Եվրոպայի գավաթի եզրափակչի կրկնակի մասնակից «Ռեյմսը» դուրս է մնացել Լիգա 1-ից։ Փլեյ-օֆֆի պատասխան խաղում ակումբը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել «Մեցին»։ Առաջին խաղը ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով։ «Ռեյմսը» միացել է Լիգա 1-ի նախկին հաղթողներ «Սենտ-Էտյենին» և «Մոնպելյեին», որոնք ևս մրցաշրջանի ավարտին դուրս են մնացել բարձրագույն դիվիզիոնից։ Հատկանշական է, … Read more