TCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր

TCL ընկերությունը պաշտոնապես դարձել է Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր՝ միանալով աշխարհի ամենահեղինակավոր սպորտային նախաձեռնություններին։ Գործընկերությունը ներառում է 2026 և 2030 թվականների ձմեռային, ինչպես նաև 2028 և 2032 թվականների ամառային Օլիմպիական խաղերը։ Այս համագործակցության շրջանակում TCL-ը կներկայացնի իր տեխնոլոգիական նորարարությունները՝ նպաստելով թե՛ մարզիկների, թե՛ երկրպագուների փորձառության բարելավմանը։ Ընկերության լուծումները կօգտագործվեն Օլիմպիական և … Read more

«Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստ ունի

Գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն «Բորնմութից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ տրանսֆերի արժեքը, ներառյալ հավելավճարները, կազմելու է 64 միլիոն ֆունտ ստերլինգ: «Բորնմութի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հաստատել է, որ սա ակումբի պատմության ամենաթանկ վաճառքն է: … Read more

Ինչո՞ւ Շարա Բուլետը գոհ չի մնացել Արման Ծառուկյանի հետ գոտեմարտից

UFC-ի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը (Շարա Բուլետ) անդրադարձել է Երևանում կայացած Hype FC մրցաշարի գլխավոր իրադարձությանը։ Հիշեցնենք՝ նա գրեփլինգի կանոններով մրցել էր Արման Ծառուկյանի հետ և գոտեմարտն ավարտվել էր ոչ-ոքի։ Կամիլ Գաջիևի YouTube-յան ալիքի եթերում ռուսաստանցի մարտիկն իր ելույթը գնահատել է «չորս՝ մինուսով»։ «Գերազանց գնահատականի համար պակասեց ցավեցնող հնարքի կատարումը։ Այն դրվագում, երբ ես «եռանկյունի» անցկացրի, … Read more

«Արսենալի» և «Լիվերպուլի» դժգույն խաղը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում առաջատար Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ընդունել էր գործող չեմպիոն «Լիվերպուլին»: Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հյուրերն ամբողջ խաղի ընթացքում ոչ մի դիպուկ հարված չեն կատարել: Տանտերերը 4 դիպուկ հարված են կատարել: Արտետայի թիմը 49 միավորով մնում է առաջին տեղում և 6 միավորով առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող … Read more

Խաչանովի սենսացիոն պարտությունը աշխարհի 285-րդ ռակետին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հոնկոնգում ընթացող ATP 250 կարգի մրցաշարի առաջին շրջանում պարտվել է: Աշխարհի 17-րդ ռակետը 6-7, 6-7 հաշվով զիջել է 285-րդ ռակետ Մմո Մայքլին:

«Միլանը» միավորներ է կորցնում

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» տանը ոչ-ոքի է կորզել «Ջենոայից»: 28-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացել է Լորենցո Կոլոմբոն, երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին դիպուկ հարվածով պատասխանել է Ռաֆայել Լեաուն: Ալեգրիի թիմը 39 միավորով 2-րդն է, առաջատար «Ինտերից» հետ է արդեն 3 միավորով: «Ջենոան» 16 միավորով 17-րդն է:

Մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը, կամ Ռոնալդուի նվիրական երազանքը

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացին մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» … Read more

Էրիթրեայի հավաքականը 7 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է ասպարեզ

Էրիթրեայի ազգային հավաքականը 7 տարվա ընդմիջումից հետո պաշտոնական խաղ կանցկացնի` մասնակցելով 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլին, հայտարարել է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վելդեհայմանոտ Անդեմարիամը: «Ես կարող եմ հաստատել, որ մենք գրանցվել ենք 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլին և կարծում եմ, որ մենք կունենանք ուժեղ թիմ, քանի որ մեր ֆուտբոլիստներից … Read more

Ինչո՞ւ է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը ժամանակին փոխել անունն ու հայրանունը

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի դուստրը՝ Վիկտորիան, «Sport-Express»-ի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես է հայրը ժամանակի ընթացքում Մկրտիչ Պողոսի Սիմոնյանից դարձել Նիկիտա Պավլովիչ Սիմոնյան։ Պարզվում է՝ փաստաթղթային վերջնական փոփոխությունը տեղի է ունեցել ընդամենը վերջերս։ «Դա տեղի է ունեցել շատ բնական ճանապարհով։ Ժամանակին լուրեր էին պտտվում, թե իբր հայրս հրաժարվել … Read more

«Բարսելոնան» շահեկան առաջարկ է ստացել Պրեմիեր լիգայից

«Բարսելոնան» դիտարկում է թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի տրանսֆերի հնարավորությունը՝ Անգլիայից ստացված խոշոր ֆինանսական առաջարկի ֆոնին։ Ըստ Fichajes-ի տեղեկությունների՝ անգլիական «Սանդերլենդը» ցանկություն է հայտնել ձեռք բերել կատալոնական ակումբի 22-ամյա սանին։ Առաջարկվող գումարի չափը կազմում է ավելի քան 80 միլիոն եվրո: Հաշվի առնելով «Բարսելոնայի» շարունակական ֆինանսական դժվարությունները՝ ակումբի ղեկավարությունն այժմ լրջորեն ուսումնասիրում է գործարքի հնարավորությունը: Ընթացիկ … Read more