«Բարսելոնան» 5։0 հաշվով հաղթել է «Աթլետիկ Բիլբաոյին»՝ դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ

Սպորտ 8 Հունվար, 2026 9:41 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում գործող գավաթակիր «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը (5-0)։ Կատալոնական գրանդի կազմում … Read more

«Ինտերը» 2։0 հաշվով հաղթել է «Պարմային»․ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

Սպորտ 8 Հունվար, 2026 9:06 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0)։ «Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Մարկուս Թյուրամը՝ համապատասխանաբար 42-րդ և 90+8-րդ րոպեներին։ … Read more

Աշխարհի առաջին ռակետի տարվա առաջին մրցախաղը տևել է ընդամենը 47 րոպե

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել Բրիսբենի WTA-500 կարգի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Բելառուս թենիսիստուհին մրցաշարի երկրորդ փուլում 6-0, 6-1 հաշվով հաղթել է Քրիստինա Բուկշային (Իսպանիա, 50-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է ընդամենը 47 րոպե։ Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 41-րդ ռակետ, ռումինուհի Սորանա Կիրստյան։

Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում

 Սպորտ 8 Հունվար, 2026 20:32 «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում։ Կատալոնացիները կիսաեզրափակչում վստահ հաղթանակ տարան Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով հինգ անպատասխան գնդակ։ Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման հերոսներից էր՝ իր … Read more

«Ինտերը» վերադարձել է առաջին տեղ

Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթելով «Բոլոնիային» վերադարձել է առաջին տեղ։ «Ինտերից» մեկական գոլ են խփել Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը։ 67-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» 39 միավոր ունի, «Միլանը» 38 միավորով երկրորդն է, «Բոլոնիան» 26 միավորով 7-րդն է։

«Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Իտալիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց վտանգավոր գոտում գտնվող «Վերոնայի» հետ (2-2)։ Առաջին խաղակեսից հետո նեապոլյան ակումբը պարտվում էր երկու գոլի տարբերությամբ։ Հյուրերի կազմում նախ 16-րդ րոպեին հաշիվը բացել էր Մարտին Ֆրեսեն, ապա 27-րդ րոպեին այն կրկնապատկել էր Գիֆտ Օրբանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց … Read more

«Մանչեսթեր Սիթին» ավարտին է հասցրել 75 միլիոն եվրոյի գործարքը

«Մանչեսթեր Սիթին» ավարտին է հասցրել «Բորնմութի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոյի հետ կապված գործարքը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերը վերջնական համաձայնության են հասել. «Մանչեսթեր Սիթին» կվճարի 75 միլիոն եվրո, իսկ Սեմենյոյի շաբաթական աշխատավարձը կկազմի 150 հազար ֆունտ ստեռլինգ: Սեմենյոն ԱՊԼ-ում այս մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, խփել 9 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

«Բորուսիայում» ընդամենը 16 րոպե անցկացրած ֆուտբոլիստը տեղափոխվել է «Հոֆենհայմ»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Քոուլ Քեմփբելը վարձավճարով տեղափոխվել է «Հոֆենհայմ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Բորուսիայի» գլխավոր թիմում ընդամենը 16 րոպե խաղադաշտում անցկացրած ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Հոֆենհայմում», որն ամռանը կարող է 10 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա արդեն տրանսֆերային իրավունքը:

Փեդի Փիմբլեթը քննադատել է Արման Ծառուկյանին

UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել` քննադատելով թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանին։ «Հուկերը քիչ մնաց հաղթեր նրան, ինչը ցույց տվեց, թե որքան թույլ է Արմանի գրեփլինգը։ Նա ուժեղ է ըմբշամարտի առումով, բայց ինձ չի կարող կանգնեցնել։ Նա հաղթել է Դարիուշին, որը գրեթե 48 տարեկան է։ Շատերը համաձայն չեն, … Read more

Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ռուբեն Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ Մանչեսթերյան ակումբը պորտուգալացու գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. նոյեմբերից, 63 խաղում տարել է 25 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 23 պարտություն։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դարեն Ֆլեթչերը։