Ինչպես սոցիալական մեդիան փոխեց բիզնես աշխարհը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարուհիներ Լուսինե Մուրադյանը և Մարինա Գրեգը ձեզ հրավիրում են անցկացնել առավոտը մեզ հետ՝ լի տեղեկատվությամբ, ոգեշնչող զրույցներով և լավ տրամադրությամբ: Այսօրվա հյուրերն են՝ Գոռ Կարապետյանը` «Թարգենթինգ» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրենը, Էմիլ Կրոյանը՝ նույն ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենը: Խոսակցության թեման է՝ «Բիզնեսի առաջընթացը սոցիալական հարթակների միջոցով»: Մենք կխոսենք այն նոր մասնագիտությունների մասին, որոնք առաջացել … Read more

Ամառային ծրագրեր և մշակութային նորություններ․ «Սուրճ ու սեր առավոտից»

Ամառային ծրագրեր, մշակութային նորություններ և հետաքրքիր հյուրեր։ Ինչպե՞ս դարձնել այս ամիսները անմոռանալի։ Որո՞նք են ամառային հանգստի լավագույն տարբերակները։ Այս թողարկման հյուրերն են` Ավո Խալաթյանը` դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ: Հունիսի 6-ին, ժամը 19:00 ԱրտԿվարտալում տեղի կունենա «Սպանված Թատրոն»անհատական ցուցահանդեսի բացումը։ Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն նրա վիդեոարտ աշխատանքները՝ թատրոնի ինտերակտիվ ձևաչափով։ Հրանտ Մուրադյան` երգիչ, երգահան, Աշուղների միության … Read more

Ֆուտբոլի համաշխարհային օր․ «Նոա» ֆուտբոլային ակումբի հորիզոննորը. «Սուրճ ու սեր առավոտից» 

Այսօր «Սուրճ ու սեր առավոտից»-ի թեման ֆուտբոլն է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից մայիսի 25-ը հռչակված ֆուտբոլի համաշխարհային օրվա առթիվ: Սևակ Հակոբյանի հյուրերն են՝ Աննա Օհանյանը՝ ՆՈԱ ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն, Ռուի Մոտան՝ ՆՈԱ-ի գլխավոր մարզիչ: Խոսելու ենք ֆուտբոլի մասին՝ որպես մարդկանց միավորող սպորտի, ՆՈԱ-ի նախագծերի և հայկական ֆուտբոլի ապագայի մասին: Ինչպես միշտ՝ կլինեն թարմ լուրեր, … Read more

Երևանի գինու օրեր 2025․ «Սուրճ ու սեր առավոտից»  — Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր մեր ուղիղ եթերում Սևակ Հակոբյանը կխոսի Հայաստանի ամենագրավիչ փառատոների մասին և հատկապես՝ այն մեկի մասին, որը տարեցտարի հազարավոր մարդկանց է հավաքում մեր գեղեցիկ Երևանում: Հատուկ թեմա՝ Երևանի գինու օրեր 2025 Հունիսի 6-8-ը մեր քաղաքը կվերածվի ճաշակման և զվարճանալու իսկական գահավանի: Երևանի գինու օրերը վերադառնում են ավելի մեծ, ավելի գունեղ և ավելի համեղ: Մեր հյուրերը՝ … Read more

Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակին նվիրված թողարկում․ «Սուրճ ու սեր առավոտից» 

Այսօր՝ մայիսի 22-ը, Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակն է։ 1924 թվականի այս օրը ծնվել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչը, երգահանը, դերասանը և հասարակական գործիչը։ Հաղորդավարներ Լուսինե Մուրադյանը և Սևակ Հակոբյանը հյուրընկալելու են «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանին: Կիմանանք հետաքրքիր փաստեր մեծ վարպետի կյանքից: Ինչպես միշտ՝ թարմ լուրեր, եղանակի կանխատեսում, երթևեկության իրավիճակ, արտարժույթի փոխարժեքներ, լավ երաժշտություն և ձեր … Read more

Թեյի միջազգային օր. թեյի համը, պատմությունն ու աշխարհագրությունը․ «Սուրճ ու սեր առավոտից» 

Այսօր՝ մայիսի 21-ին, անդրադառնում ենք թեյի միջազգային օրվան: Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Լուսինե Մուրադյանը և Մարինա Գրեգը կհյուրընկալեն «Քոֆեին» ընկերության հիմնադիր և սեփականատեր Ծիլա Թանկուկյանին: Բացահայտեք թեյի հետաքրքիր պատմությունը, ՄԱԿ-ի կողմից այս օրվա հռչակման նշանակությունը և թեյի մշակույթի առանձնահատկությունները տարբեր երկրներում: Եթերի ընթացքում նաև՝ Թարմ լուրեր և իրադարձություններ, Օրվա եղանակային կանխատեսում, Արժույթի փոխարժեքներ, Երևանի երթևեկության … Read more

Ամառային խնամք. ինչպես պաշտպանել մաշկը արևից .«Սուրճ ու սեր առավոտից» 

Մաշկը՝ մեր ամենամեծ օրգանը, պահանջում է ամառային հատուկ խնամք։ Արևն անխնա շռայլում է իր ճառագայթները, որոնք կարող են ունենալ թե՛ բարերար, թե՛ վնասակար ազդեցություն։ Այսօր Լուսինե Մուրադյանը և Մարինա Գրեգը հյուրընկալելու են «Էսթելայֆ» կենտրոնի հիմնադիր, բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ և տրիխոլոգ Գայանե Եղիազարյանին: Պարզենք՝ ինչպես ճիշտ պաշտպանվել արևի վնասակար ազդեցությունից՝ միաժամանակ վայելելով ամառային արևոտ օրերը: Բացի մաշկի … Read more

Թանգարանների միջազգային օր․ թանգարանային աշխարհի հետաքրքիր պատմությունները․ «Սուրճ ու սեր առավոտից» 

Այսօր «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդման եթերում բացահայտում ենք թանգարանային աշխարհի հետաքրքիր պատմությունները։ Միացե՛ք Սևակ Հակոբյանին և Մարինա Գրեգին, որոնք կզրուցեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտի էքսկուրսավար Նունե Ամիրխանյանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի հետ։ Բացահայտե՛ք թանգարանային կյանքի անտեսանելի կողմերը, իմացե՛ք «Թանգարանային գիշեր» միջոցառման անկրկնելի պահերի մասին։ Ի՞նչ գաղտնիքներ են պահպանում մեր … Read more

Ընտանիքի միջազգային օր․ Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնաքար. «Սուրճ ու սեր առավոտից»

Միացեք Հանրային ռադիոյի ուղիղ եթերին, որտեղ Տիգրան Հարությունյանն ու Լուսինե Մուրադյանը կհյուրընկալեն «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ից բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սևադա Հակոբյանին, որը կխոսի ընտանեկան հարաբերությունների կարևորության, դժվարությունների հաղթահարման և առողջ ընտանիքի գաղտնիքների մասին։ Բացի հիմնական թեմայից` եթերում կլինի նաևԹարմ տեղեկատվություն,քաղաքի խցանումների մասին տվյալներ,Օրվա եղանակի տեսություն,Արտարժույթի փոխարժեքներ,Ընտիր երաժշտություն: Մասնակցեք զրույցին՝ զանգահարելով ուղիղ եթեր և կիսվելով Ձեր … Read more

Եվրատեսիլ 2025․ ինչ է սպասվում այս տարի. «Սուրճ ու սեր առավոտից»

Այսօրվա «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումը նվիրված է մեկնարկած Եվրատեսիլ 2025 երգի մրցույթին։ Հաղորդավարներ Սևակ Հակոբյանը և Մարինա Գրեգը հյուրընկալելու են ՕԳԱԵ-ի նախագահ Դավիթ Դավթյանին և կազմակերպության սոցիալական մեդիայի թիմի ղեկավար Հասմիկ Կարապետյանին. նրանք կպատմեն մրցույթի ընթացքի, ֆավորիտների և բացառիկ մանրամասների մասին։ Ինչպես միշտ, ձեզ սպասվում է նաև թարմ տեղեկատվություն՝ օրվա եղանակի կանխատեսում, տարադրամի փոխարժեքներ, … Read more