Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Թեմա՝ փետրվարի 23-ը նախկին Խորհրդային միության երկրներում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր։ Այն սկզբնապես կապված է եղել Կարմիր բանակի կազմավորման հետ, իսկ հետագայում դարձել է տղամարդկանց և զինվորականների տոն։
Թեև Հայաստանում պետական մակարդակով հիմնական զինվորական տոնը համարվում է հունվարի 28-ը՝ Հայոց բանակի օրը, փետրվարի 23-ին ևս մենք չենք մոռանում շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, ովքեր ծառայել և ծառայություն են մատուցում հայրենիքին։
Սիրելի ռադիոլսողներ, եղե՛ք ուշադիր և մասնակցե՛ք մեր եթերային խաղարկությանը, քանի որ խաղարկվելու է գիրք։
Հաղորդման ընթացքում ձեզ սպասվում է նաև տեղեկատվական հագեցած բլոկ՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ
Սկսե՛ք ձեր օրը մեզ հետ՝ ջերմ, հետաքրքիր և տեղեկատվական միջավայրում: