Ձմեռային գրական հանդիպում․ Newmag Winterfest 2026. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուրեր. Newmag հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու, խմբագիր Մանու Իրիցյան և «Իմպեդանս» վեպի հեղինակ, ռազմական բժիշկ Դավիթ Գեորգյան:

Թեման. Փետրվարի 7-ին կկայանա տարվա ամենասպասված ձմեռային գրական և մշակութային իրադարձությունը՝ Գրականության և արվեստի ձմեռային փառատոնը։ Այն միավորում է հայ հեղինակներին, ընթերցողներին և մշակութային համայնքին՝ ստեղծելով կենդանի հարթակ գրական հանդիպումների, քննարկումների, գրքերի ու ներկայացումների համար։ Newmag Winterfest 2026-ի շրջանակում կներկայացվեն միանգամից 4 հայ հեղինակների գրքեր։

Օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment