Հաղորդավարներ` Տիգրան Հարությունյան, Լուսինե Մուրադյան։ Հյուր՝ Էսթեր Դեմիրճյան` «City of Smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն
Թեմա՝ փետրվարի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու «City of Smile» բարեգործական հիմնադրամը բացառիկ հնարավորություն են ընձեռում՝ առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում վայելելու աշխարհահռչակ մյուզիքլների սիրված մեղեդիները և միասին աջակցելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ Համերգի ընթացքում նվագախումբը կներկայացնի ստեղծագործություններ՝ «Disney» ընկերության պաշտոնական և բնօրինակ պարտիտուրներով։
Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկում
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: