ԿԳՄՍՆ ոչ միայն դեմ չէ, այլև նպաստում է հայ ուսանողների թուրքացմանը. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել։ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերի մասին՝ գնալ սովորել Թուրքիայում «միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային … Read more

Որևէ ռազմավարական ծրագիր չեն իրականացրել, փոխարենը «ուդառնիկ» են խփում․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատե՞լ եք, որ այս իշխանությունները 8 տարիների ընթացքում որևէ խոշոր, ռազմավարական շինարարական ծրագիր չեն իրականացրել․ ոչ «Ակադեմիական քաղաք», ոչ «Աջափնյակի մետրոյի» կայարան, ոչ այլ համակարգային նախաձեռնություն։ Փոխարենը՝ «ուդառնիկ» են խփում, «սրտիկում» են իրենք իրենց և ամբողջ էներգիան ուղղում Եկեղեցու դեմ հարձակումների վրա։ Այս վիճակը, իմ համոզմամբ, ունի երկու հիմնապատճառ, … Read more

Հարկումը հարուստների համար ամենահարմար միջոցն է ժողովրդին աղքատության մեջ պահելու համար. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր կամենդատյանը գրում է. «Ինչո՞ւ Հայաստանում բարձրացվեց գույքահարկը:Փորձենք դա գնհատել և հասկանալ գործիքներից մեկի ձևաչափով: Նման գործիք է հանդիսանում հարկը: Հարկերը շատ հարմար են։ Միամիտ մարդիկ՝ «սիրելի քաղաքացիներ», ինչպես նրանց անվանում են ընտրությունների ժամանակ, սովոր են հարկերը դիտարկել որպես ժողովրդին օգուտ բերող մեծ քաղաքակրթական գործեր կատարելու միջոց։ Սակայն կառավարությունները լավ գիտեն, որ հարկերը իրենց … Read more

Որքան մոտենանք նախընտրական գործընթացին, այնքան հարձակումներն ավելի տհաճ, ավելի գռեհիկ են լինելու. Նարեկ Կարապետյան

Որքան մոտենանք նախընտրական գործընթացին, այնքան հարձակումներն ավելի վատն են լինելու։ Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Սա վերջին երկու օրվա դեպքերի մասին եմ ասում: Իհարկե, մենք էլ պետք է առիթ չտանք, որ հարձակումներ լինեն, բայց հարձակումներն ավելի շատ, ավելի տհաճ, ավելի գռեհիկ են լինելու։ Մենք աշխատում ենք հավասարակշռության մեջ մնալ: Փորձելու … Read more

Էրեբունու առանց էլեկտրականության մնացած բնակիչները փոխհատուցում են պահանջում. նրանց իրավունքները խախտված են. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.  «2025թ դեկտեմբեր ամսին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած էլեկտրամատակարարման դադարեցման առնչությամբ գրավոր դիմել էի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ փորձելով պարզել, թե ինչ փոխհատուցում է նախատեսվում օրեր շարունակ առանց էլեկտրամատակարարման մնացած քաղաքացիներին Դեկտեմբեր-հունվար ամիսներին ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, ըստ որոնց, հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել մեր … Read more

Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է. ուժային համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը. Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուժային համակարգը, որը դարձել է Նիլոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը, ամեն ինչ անում է, որպեսզի փետրվարի 16-19-ը Ավստրիայում նշանակված Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ ուժով և 10 տիրադավներով։ Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է՝ անմեղ մարդկանց, հայ հոգևորականների դեմ գործեր են … Read more

Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ Սևակ Խաչատրյանը գրում է. «Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի։ Իսկ պատճառն այն է, որ նա չի ցանկանում, որպեսզի Վեհափառ Հայրապետի մակարդակով ևս մեկ անգամ նշվի արցախահայության վերադարձի իրավունքի մասին։ Նա վախենում է Փաշազադեի սպասվելիք արձագանքից․․․ տպավորություն է, որ նույն Փաշազադեն ավելի մեծ ներազդեցություն … Read more

«Սա է ձեր կատարած աշխատանքը, որի արդյունքում փոշիացել են միլիարդավոր դրամներ. Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա». ավագանի

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «2025թ-ի ասֆալտապատումը եղել է անորակ, նաև որի հետևանքով ամբողջ Երևանի ճանապարհները քանդուքարափ վիճակում են։ Սա է ձեր կատարած աշխատանքը, որի արդյունքում փոշիացել են միլիարդավոր դրամներ։Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա»:

Հայոց Եկեղեցին հալածելու Փաշազադեի հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով. փաստաբան

Ռուբեն Մելիքյանը գրում է. «Արշակ Սրբազանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց։ Շնորհավորանքս Ալահշուքուր Փաշազադեին. Հայոց Եկեղեցին հալածելու իր հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով»։

«Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ Մանկության ու դպրոցական տարիներին մեր հեքիաթի հերոսն աչքի էր ընկնում լաչառությամբ ու լոպազությամբ։ Հատկապես յոլա չէր գնում աղջիկների հետ՝ նրանց հասցեին հաճախ կռալով, թե՝ «վաղը ձեր վրա նույնիսկ թքող չի լինի»։ Աղջիկները շան տեղ չէին դնում և իրար մեջ սրան ղզիկ-բայղուշիկ … Read more