«Մեր ձևով» շարժման կամավորների թիվը անցել է 20.000-ը. ամենաարագ աճող ուժը Հայաստանում. Նարեկ Կարապետյան

23 Հունվարի, 2026 Մեր շարժման կամավորների թիվը անցել է 20.000 կամավորը: Ամենաարագ աճող ուժը Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Մեր ձևով» շարժումը: «Մեր ձևով» շարժման անդամները 20.000 կամավորի հասնելու կապակցությամբ զանգահարել են 20.000-րդ կամավորին, ծանոթացել և այդ կապակցությամբ նրան որպես հուշ նվեր հանձնել:

Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ

23 Հունվարի, 2026 «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ամբողջ Երևանը սառած է, փողոցները՝ հայելու պես, մեքենաները՝ քայլքի արագությամբ։Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է։ Խնդրում եմ՝— պահպանեք անվտանգ արագություն— պահեք հեռավորություն— առանց ձմեռային անվադողերի դուրս մի եկեք— հնարավորության դեպքում՝ չօգտագործեք մեքենաԶգուշություն բոլոր վարորդներին, ճանապարհը չի ներում սխալներ»։

Չնայած ՀՀ կողմից արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին. հայտարարություն

23 Հունվարի, 2026 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը: Այս մասին նշվում է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում:շ «2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի Պալատի (ՍԱՊ) կողմից նշանակված արտակարգ արբիտրը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության, Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դիմումի հիման … Read more

«Մեր ձևով» շարժումը հերքում է ՀԷՑ-ի վերաբերյալ Կառավարության տարածած լուրը

23 Հունվարի, 2026 Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը: «Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից: Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը: Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով … Read more

Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բուժօգնությունը դիտավորյալ չի տրամադրվում ՀՀ իշխանությունների կողմից. փաստաբան

23 Հունվարի, 2026 Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում հայտնում է․ «ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Վարդան Ղուկասյանին։ Ինչպես նա հայտնեց, ամբողջ գիշեր գրեթե չի քնել՝ կրծքավանդակի և թևերի շրջանում ունեցած ցավերի պատճառով։ Հավանաբար նաև խցի պայմաններն են նպաստում, որպեսզի այս վիճակը շարունակվի նրա մոտ, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն։ Ըստ էության, մինչև … Read more

Սուտ ու ապատեղեկատվություն Տարոն Չախոյանից. Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ում աշխատելու ամբողջ ընթացքում իր աշխատավարձը փոխանցել է Տաշիր բարեգործական հիմնադրամին. «Մեր ձևով»-ի խոսնակ

22 Հունվարի, 2026 Սուտ ու ապատեղեկատվություն Տարոն Չախոյանից: Ի գիտություն ձեզ՝ Տարոն Չախոյան, Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ում աշխատելու ամբողջ ընթացքում իր ամբողջ աշխատավարձը կամավոր կերպով փոխանցել է Տաշիր բարեգործական հիմնադրամին, ձեր հիշատակած տատիկ-պապիկներին ու սոցիալապես անապահով մյուս շերտերին օգնելու ու նրանց կարիքները թեթևացնելու համար: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: «Նույնը … Read more

«Փաստորեն, որ ասում էին՝ սեր և համերաշխություն, սա ի նկատի ունեին». Արթուր Խաչատրյան

22 Հունվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն, որ ասում էին՝ սեր և համերաշխություն, սա ի նկատի ունեին։ Դաշնակահար Վահագն Խաչատուրյանը, ով նաև նախագահի աշխատավարձ է ստանում, Դավոսում այնքան շնորհակալություն հայտնեց Ալիևին, այնքան գովեց ու հիացավ, որ ինձ մի պահ թվաց, թե մի քիչ էլ ու ամուր կգրկի ու բրեժնևյան ոճով … Read more

ՀՀ 280 տարվա բյուջեի չափ պարգևավճար եք բաժանել. մաթեմ չիմացող մարդկանց պետք է հեռու պահել պետական պաշտոններից․ Մեսրոպ Առաքելյան

22 Հունվարի, 2026 Փաշինյանը հայտարարում է, որ պարգևավճարներին ուղղվել է վերադարձված թալանի 0,000001%-ը։ Հիմա եկեք հասկանանք, որ թվի 0,00001%-ն է 3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները։ 800.000.000.000.000 (800 տրիլիոն) դրամ, որը կազմում է Հայաստանի 280 տարվա բյուջեի չափ գումար։ Ասել եմ ու էլի եմ ասում. մաթեմ չիմացող մարդկանց պետք է հեռու պահել պետական պաշտոններից, շաատ հեռու։ … Read more

Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում. Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: «Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում, որի առաջնային և հրամայական թիրախը ընտրվել են նրա կյանքն ու առողջությունը։ Այսպիսով, քաղաքական հալածանքը չի սահմանափակվել միայն նրանով, որ Գյումրին և գյումրեցիները զրկվել են իրենց կողմից … Read more

Տեր Արտաշեսը զղջացել է. նա խոստովանել է, որ արտաքին ազդեցությամբ մոլորության մեջ է եղել

21 Հունվարի, 2026 Տեր Արտաշես Հակոբյանը գրում է․ «Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ … Read more